Կենտրոնական բանկերը ռեկերդային արագությամբ ոսկի են գնում
Ամերիկյան Բլումբերգ գործակալության տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանը և Չինաստանը ռեկորդային ծավալների են հասցրել ոսկու պահուստները՝ ինչն ուղղված է ակտիվների «ապադոլարիզացիային»։
Ոսկու համաշխարհային պահուստները վերոնշյալ ժամանակաշրջանում աճել են 145 տոննայով, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 68%-ով։ Ռուսաստանը մնում է ոսկու խոշորագույն գնորդների ցուցակում, քանի որ անընդմեջ կրճատում է ներդրումները ԱՄՆ պարտատոմսերում։
Կենտրոնական բանկերի կողմից ոսկու մեծ ծավալները ձեռբերումը չի բերել թանկարժեղ մետաղի գնի աճի, այն միայն պահպանում է շուկայի պահանջարկի մակարդակը, քանի որ բազմաթիվ մասնավոր ներդրողներ և արդյունաբերական ճյուղեր զգալիորեն կրճատել են ոսկու ձեռքբերման ծավալները։ Արդյունքում, տարվա սկզբից ոսկու գինը նվազել է 1%-ով։