Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը
07/05/2019 15:09
Կիսվել

Beeline-ում հանդիսավոր կերպով նշվել է Կապի օրը

Հայաստանում Beeline-ն այսօր նշում է Կապի օրը։ Ընկերությունում կազմակերպվել է հանդիսավոր արարողություն, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել տեխնիկական ստորաբաժանման աշխատակիցներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել ընկերության ցանցային ենթակառուցվածքի զարգացման մեջ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շնորհավորեց ցանցերի շինարարության և նախագծերի իրականացման բաժնի ավագ փորձագետ Վահրամ Մնացականյանին «Տարվա կապավոր» մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նրա կատարած աշխատանքի և ցանցի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար։ Եվս մեկ կոլեկտիվ մրցանակ են ստացել Beeline-ի տեխնիկական ստորաբաժանման 20 աշխատակիցներ՝ նշանակալից նախագծերի իրականացման համար։

Նշենք, որ Ազատության 24/1 հասցեում գտնվող Beeline-ի վարչական գրասենյակի առաջին հարկում տեղադրված է տոնի թեմային համապատասխան ձևավորված լուսանկարչական տաղավար, որտեղ այսօր լուսանկարվել կարող են բոլոր ցանկացողները։

«Այսօրվա հիանալի տոնն ի սկզբանե պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի օր։ Մինչ այսօր էլ կապի տեխնոլոգիաների մեծ մասն աշխատում են ռադիոալիքների հիման վրա, այնպես որ այս տոնը հարազատ է դարձել հաղորդակցության բոլոր ճյուղերի համար։ Մենք որպես Հայաստանում կապի ոլորտի կայացման ակունքների մոտ կանգնած ընկերություն մեր առաքելությունն ենք համարում երկիրն ապահովել կապի առավել առաջադեմ տեխնոլոգիաներով, և այսօր պարգևատրում ենք այն աշխատակիցներին, ովքեր առավել մեծ ներդրում են ունեցել մեր ցանցի զարգացման գործում։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր կապավորներին, ռադիոյի և հեռուստատեսության աշխատակիցներին՝ մեր ընդհանուր տոնի կապակցությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Շնորհավորում եմ բոլոր գործընկերներին պարգևատրման կապակցությամբ և ցանկանում եմ մաղթել հետագա ձեռքբերումներ և մասնագիտական հաղթանակներ, որոնք մեզ կօգնեն բարձր պահել հաղորդակցությունների մակարդակն երկրում, իսկ մեր հաճախորդների համար կապահովեն մշտապես բարելավվող ծառայությունների որակ», – նշեց Հայաստանում Beeline-ի տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լևինը։

Մայիսի 7-ը համարվում է ռադիոյի ծննդյան օրը։ Հենց այդ օրն է 1895 թ․ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել իր ստեղծած աշխարհի առաջին ռադիոընդունիչը և իրականացրել է ռադիոկապի առաջին փորձը։ Այսօր կապի տարբեր ուղղությունների աշխատակիցներ նշում են այս տոնը։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2