Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո
08/05/2019 13:47
Կիսվել

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) պատվիրակությունն ապրիլի 29-ից մայիսի 4-ը Սան Ֆրանցիսկոյում հանդիպումներ է ունեցել ամերիկյան մի շարք ընկերությունների հետ եւ քննարկել համագործակցության հնարավորությունները:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով, Սան Ֆրանցիսկո կատարած այցը նպատակ ուներ աջակցել համատեղ R&D եւ կրթական համակարգում պիլոտային ծրագրերի իրականացմանը՝ ստարտափների եւ մասնավոր ընկերությունների ներգրավմամբ:

«Ընդհանուր գործընկերների շնորհիվ կա հնարավորություն իրականացնել փորձնական նախագծեր, կրթական եւ հետազոտական ծրագրեր՝ ստեղծելով համագործակցության հետագա հնարավորություններ։ Կարեւոր եմ համարում այն, որ միջազգային ընկերություններին Հայաստան ուղղորդենք ոչ միայն ցույց տալով ոլորտի հաջողությունները, այլեւ քաջալերելով համագործակցել տեղական բուհերի հետ: Արտերկրի եւ հայաստանյան բուհերի համագործակցության հաջողակ պատմություններ արդեն ունենք, օրինակ` Սան Խոսեի եւ Ռատգերսի համալսարանները»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը:  

Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաեւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, ISTC մենեջեր Արեգ Գեւորգյանը եւ Fambox ընկերության ներկայացուցիչները:

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Nvidia եւ Dolby Laboratories ընկերություններում, որտեղ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում պիլոտային նախագծերի իրականացումը: 

Նշենք, որ Dolby Laboratories-ի ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Հայաստան կատարած այցի շրջանակում հյուրընկալվել էր Ինժեներական քաղաքում, հանդիպել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պատկերացում կազմելու, թե ինչ ստարտափներ են գործում Հայաստանում եւ ինչ լուծումներ կարող են մշակվել:

ՁԻՀ պատվիրակությունն այցելել է նաեւ PayPal ընկերություն, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական պոտենցիալը եւ քննարկել փոխգործակցության ուղիները:

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է նաեւ Սան Ֆրանցիսկոյում տեղակայված, հայ հիմնադիրներ ունեցող Sub2r ընկերությունում, որը տեսախցիկների արտադրությամբ է զբաղվում: Ընկերությունը Հայաստանից աշխատող երկու աշխատակից ինժեներ արդեն ունի եւ մտադիր է շարունակել ընդլայնել իր գործունեությունը: ՁԻՀ ներկայացուցիչների հետ քննարկվել են Sub2r-ի՝ Ինժեներական քաղաքում գործող ընկերությունների հետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի ներուժի գործածմամբ ընկերության վաճառքի ծավալների ավելացման հնարավորությունները:  

Այցի շրջանակում ՁԻՀ ներկայացուցիչները այցելել են նաեւ Սան Խոսեի պետական համալսարան՝ քննարկելու ԵՊՀ-ում տվյալագիտության մագիստրոսական համատեղ ծրագրի ներդրման առաջիկա քայլերը:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Սան Ֆրանցիսկո

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75