Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր
10/05/2019 17:03
Կիսվել

«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ կիրականացվեն նոր ծրագրեր

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Այս տարի հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթին դիմել են շուրջ 250 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանի ուղղությունների զարգացմանը վերաբերող ծրագրեր:

Հայտարարված մրցույթի արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 3 նոր ծրագրի:

1. «Կայուն զարգացման հայկական հիմնադրամին»` ՀՀ տարբեր մարզերում ֆրանսերեն լեզվի նորարարական դասասենյակներ ստեղծելու նպատակով։

2. «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ին, որը նախաձեռնում է զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների, նրանց քույր-եղբայրների, ինչպես նաև տվյալ վարչական շրջանում բնակվող սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքների երեխաների զարգացման, ուսուցման և հանգստի կազմակերպման համալիր ծրագիր։

3. «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ-ին`թանգարանը ժամանակակից թվային գործիքով` քառալեզու աուդիոգիդերով համալրելու նպատակով:

«Մինչ այսօր հիմնադրամն աջակցել է 9 կազմակերպության, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք առանցքային ոլորտներում կյանքի կոչել հասարակության համար օգտակար և հեռանկարային ծրագրեր: Այս տարի հիմնադրամի խորհրդի կողմից ընտրված 3 ծրագրերը ևս այս տրամաբանության շրջանակում են», – իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88