Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. 2018թ-ի ՎԶԵԲ-ի հետ համագործակցող Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ
13/05/2019 14:55
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. 2018թ-ի ՎԶԵԲ-ի հետ համագործակցող Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ

Ս.թ. մայիսի 7-ին Սարաևոյում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ի կողմից արժանացավ «Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում 2018» մրցանակին: Նշված մրցանակը վկայում է ՎԶԵԲ-ի հետ Բանկի Առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած արդյունավետ ու տարեցտարի զարգացող գործունեության մասին: Ներկայումս Բանկն ունի ՎԶԵԲ-ի կողմից հաստատված 15 մլն դոլար Առևտրի ֆինանսավորման սահմանաչափ: Ավելին, 2014թ-ի հուլիսին ՎԶԵԲ-ը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Բանկին շնորհել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:

Հարկ է նշել, որ մինչ «Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում 2018» մրցանակի ստացումը՝ Բանկը 2019թ-ին ՎԶԵԲ-ի հետ բազմակողմանի և արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել է ևս 2 մրցանակ, մասնավորապես.

– վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալելու արդյունքում Բանկն արժանացել է մրցանակի՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում, սննդի ոլորտում կանաչ ներդրումների աջակցության համար,

– Բանկի և ՎԶԵԲ-ի միջև 2018թ-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում 6,6 մլրդ ՀՀ դրամի (13.5մլն դոլար) ռեպո գործարքների իրականացման համար:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունն ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01