Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում
17/05/2019 19:05
Կիսվել

Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի Զվարթնոց տաճարի տարածքում

Զվարթնոց տաճարի տարածքում մայիսի 19-ին կանցկացվի Տոլմայի 9-րդ միջազգային փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը; Նրա խոսքով՝ փառատոնն ունի լուրջ քարոզչական նշանակություն և նպատակ է հետապնդում երկիրը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար:

«Ազգային խոհանոցը մեր մշակութային ժառանգությունն է, և մենք շատ ու շատ ներկայանալի խոհանոց ունենք»,-ասաց նա: Մամուլյանը նշեց, որ այս տարի փառատոնին կներկայացվի 35 տաղավար: «Մեզ համար կարևոր է, որ շատ զբոսաշրջիկներ գալիս են մեր երկիր մասնակցելու Տոլմայի փառատոնին»,-ընդգծեց նա:

Բուրյաթիայի խոհարարների ասոցիացիայի նախագահ Երվանդ Կալաչյանի խոսքով՝ նման փառատոն հունիսի 11-ին կանցկացվի նաև Բուրյաթիայում: «Տեսնելով, թե ինչպես է փառատոնը կազմակերպվում Հայաստանում, ես խոսեցի Սեդրակ Մամուլյանի հետ, մեզ մոտ այս փառատոնը ևս անցկացնելու համար: Մեր նպատակն է միավորել տարբեր ազգերի՝ մշակույթի, խոհանոցի միջոցով»,-նշեց նա՝ մաղթելով բոլորին հաջողություն:

Տոլմայի փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ և այլ հանրային սննդի կետեր: Փառատոնը կուղղորդվի ազգային երգ ու պարով: Այս տարի ավանդական մասնակիցների հետ մեկտեղ փառատոնին կմասնակցեն Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները: Տոլմա եփելու վարպետությունը կցուցադրեն նաև զինվորական խոհարարները Տոլմայի փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88