Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ-ՕՐԱՆԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՕԼԱՖ ՍՎԵՆՏԵԻՆ
09/06/2009 16:10
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄ-ՕՐԱՆԺ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՕԼԱՖ ՍՎԵՆՏԵԻՆ

ՀՀ նախագահի նստավայրից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 9-ին, ընդունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեին եւ «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյուտուային:

Հանրապետության ղեկավարը ողջունել է «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ վստահություն հայտնել, որ այն նոր որակ կհաղորդի հայ-ֆրանսիական տնտեսական փոխգործակցությանը: Նախագահ Սարգսյանի խոսքով` ֆրանսիական ընկերության գործունեությանը կօգնի էլ ավելի ազատականացնել հեռահաղորդակցության շուկան եւ կարող է լավ հիմք դառնալ տնտեսության այլ բնագավառների զարգացման համար:

Նշելով, որ մեր երկրում հեռահաղորդակցության ոլորտը մատուցվող ծառայություններից սկսած մինչեւ սակագները զարգացման մեծ ներուժ ունի` Նախագահը կապի երրորդ օպերատորի մուտքը կարեւորել է մի քանի տեսանկյունից: Նախ, «Ֆրանս Տելեկոմ-Օրանժը» Հայաստան կբերի իր փորձը եւ ծառայությունների բազմազանությունը, բացի այդ, ավելանում է մրցակցությունը, որի արդյունքում շահելու են սպառողները, կատարվում են նոր ներդրումներ, ստեղծվում են աշխատատեղեր:

«Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության փոխնախագահ Օլաֆ Սվանտեն վերահաստատել է իրենց հանձնառությունը` մատուցել որակյալ ծառայություններ, ապահովել արագ, ժամանակի պահանջներին համապատասխան ինտերնետային եւ հեռախոսային կապ: «Ուրախ ենք հայաստանյան շուկայում աշխատելու համար եւ վստահեցնում ենք, որ չենք հիասթափեցնի մեր ծառայություններից օգտվողներին», -շեշտել է նա:

Օլաֆ Սվանտեն ներկայացրել է «Օրանժ Արմենիայի» ծրագրերը, ընկերության ենթակառուցվածքներին ուղղված աշխատանքները եւ նշել, որ արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ պատրաստ լինի ծառայություններ մատուցել հայաստանցիներին: «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ»-ի փոխնախագահը տեղեկացրել է, որ 2009թ. ընթացքում ընկերությունը նախատեսում է 80 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարել` նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մարզերում:

«Մենք շահագրգռված ենք, որ հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմը» հնարավորինս արագ սկսի իր գործունեությունը մեր երկրում»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը եւ ասել, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների լուծմանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01