Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Դատախազությունը ԲԷՑ-ի կողմից բազմաթիվ առերևույթ չարաշահումներ է պարզել. հարուցվել է քրեական գործ
20/05/2019 22:02
Կիսվել

Դատախազությունը ԲԷՑ-ի կողմից բազմաթիվ առերևույթ չարաշահումներ է պարզել. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել  ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն 2017թ. հունիսի 29-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար:

«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից  2017թ. օգոստոսի 9-ին նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353 մլն. 934 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:

Նույն մրցույթին շուրջ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ:

Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014թ. դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է միայն 2017թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում:

Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353 մլն. 934 հազ. դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն. դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ թվով 2 ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման նպատակով չինական մի ընկերության հետ 2016թ. մայիսի 6-ին կնքվել է պայմանագիր՝ 14 մլն. 805 հազ. ԱՄՆ դոլար արժեքով:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` չինական ընկերության ծրագրի ղեկավարի կողմից 2019թ. փետրվարի 25-ին գրություն է ուղարկվել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենին, որում նշվել է, որ ծրագրի նախնական փուլում նախագծային ինստիտուտի, շինարարական աշխատանքներ և սարքավորումների տեղադրում իրականացնող ենթակապալառուների ընտրությունը իրականացվել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրենների ճնշումների ներքո, չի եղել անկախ ընտրություն, նշված ենթակապալառու ընկերությունները չեն ունեցել բավարար ներուժ նշված աշխատանքներն իրականացնելու համար:

Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման: Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով շուրջ 1 մլն. 200 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 576 մլն. դրամ), իսկ մյուս ենթակայանով շուրջ 608 հազ. ԱՄՆ դոլարը (շուրջ 291 մլն. 840 հազ. դրամ):

Այպիսով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերը տվյալներ են պարունակում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու, ընկերությանը շուրջ 867 մլն. 840 հազ. դրամի վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և ՍՊԸ-ի միջև 2017թ. հունիսի 26-ին բանակցային ընթացակարգով կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, որով ՍՊԸ-ն պարտավորվել է 129 միլիոն դրամ պայմանագրային արժեքով իրականացնել 110 ԿՎ օդային գծի տեղափոխման աշխատանքներ, որը հետագայում փոփոխվել է՝ դառնալով  130,5 մլն. դրամ:

Թեև պայմանագրային աշխատանքների կատարման համար 2018թ. հունվարին 130,5 մլն. դրամը փոխանցվել է ՍՊԸ-ին, սակայն պարզվել է, որ 2017 և 2018 թվականների տեղափոխման ենթակա օդային նշված գծերի անջատում (հոսանքազրկում) տեղի չի ունեցել: Իսկ առանց հոսանքազրկման նշված աշխատանքները չեն կարող կատարվել:

Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41