Պաշտոնական

USD BUY - 377.00-1.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 440.00-1.00 EUR SELL - 444.50-1.50
OIL:  BRENT - 65.35+1.87 WTI - 60.78+1.72
COMEX:  GOLD - 4791.90+0.68 SILVER - 92.21-2.12
COMEX:  PLATINUM - 2437.80-0.41
LME:  ALUMINIUM - 3115.00+0.24 COPPER - 12810.00+0.44
LME:  NICKEL - 17996.00+2.17 TIN - 51417.00+4.06
LME:  LEAD - 2022.00-0.32 ZINC - 3175.50+0.08
FOREX:  USD/JPY - 158.39+0.20 EUR/GBP - 1.1687-0.22
FOREX:  EUR/USD - 1.1687-0.22 GBP/USD - 1.3427-0.07
STOCKS RUS:  RTSI - 1125.93+1.59
STOCKS US: DOW JONES - 49077.23+1.21 NASDAQ - 23224.83+1.18
STOCKS US: S&P 500 - 6875.62+1.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 52774.64-0.41 TOPIX - 3589.70-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 26585.06+0.37 SSEC - 4116.94+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10138.09+0.11 CAC40 - 8069.17+0.08
STOCKS EUR:  DAX - 24560.98-0.58
21/01/2026  CBA:  USD - 379.14-0.07 GBP - 508.24-2.97
21/01/2026  CBA:  EURO - 443.82-1.03
21/01/2026  CBA:  GOLD - 57874+976 SILVER - 1166.5+32.6
Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքը կնորոգվի ու կկահավորվի
23/05/2019 14:51
Կիսվել

Կառավարական տուն 1 շենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքը կնորոգվի ու կկահավորվի

Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 11,5 մլն դրամ՝ Կառավարական տուն 1 շենքի  քաղաքացիների ընդունելությունների տարածքի նորոգման ու կահավորման համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քաղաքացիների ընդունելությունների տարածքը համարելով Կառավարության հետ շփման առաջին կարեւոր կետ՝ ՄԱԶԾ «Կատալիտիկ բաց կառավարման գործընկերություն» ծրագիրը ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համատեղ նախաձեռնել է ՀՀ Կառավարության առաջին մասնաշենքի քաղաքացիների ընդունելությունների տարածքի  բարելավման եւ կահավորման նախագիծը՝ ստեղծելով հարմար միջավայր Կառավարություն-քաղաքացի փոխգործակցությունն ապահովելու համար։

Ծրագրի նպատակն է խթանել կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ձեւավորմանը եւ զարգացմանը: ՄԱԶԾ կողմից ծրագրի իրականացմանը ցուցաբերվելու է ֆինանսական մասնակցություն 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Կարեւորելով եւ առաջնահերթ խնդիր համարելով վերոգրյալը Վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» միջոցառման իրականացումը հետաձգվում է մեկ տարով եւ  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից 11,5 մլն դրամն ուղղվում է «Կառավարություն-քաղաքացի փոխգործակցության ապահովմանն ուղղված ծրագիր» միջոցառման իրականացմանը:

21/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.14
-0.07
Եվրո (EUR)
443.82
-1.03
Ռուբլի (RUR)
4.8865
+0.018
Լարի (GEL)
140.76
-0.13
57874
+976
Արծաթ
1166.5
+32.6