Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու նոր ուղիներ՝ մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում
23/05/2019 17:58
Կիսվել

Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու նոր ուղիներ՝ մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի՝ Հայաստան առաջիկա այցելության շրջանակում չինական կողմը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում նոր ուղիներ, ինչպես նաև ակտիվացնելու երկու քաղաքակրթությունների փորձի փոխանակումը, խթանելու երկրների միջև համագործակցությունը: «Արմենպրես»-ի հարցին ի  պատասխան, այս մասին ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա նշեց, որ Չինաստանի ԱԳ նախարարի առաջիկա այցելությունը աննախադեպ է վերջին տարիների ընթացքում: «Ցավոք, վերջին տարիներին այդ մակարդակի շփումներ չեն եղել, այնպես որ այս այցելությունը շատ կարևոր է»,- ասաց ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցելության ընթացքում արդյունավետ և օգտակար շփում է եղել նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ:

Ինչ վերաբերում է Վանի Իի այցելության բովանադակային հատվածին, պաշտոնյան հայտնեց, որ կողմերը արդեն որոշել են համագործակցությունը խորացնել հետևյալ ոլորտներում՝ առևտրի, ներդրումների, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի և  ենթակառուցվածքների:

«Բացի այդ, կողմերը նաև մտադիր են ամրապնդել մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ պայքարել ահաբեկչության, ծայրահեղականության դեմ»,- նշեց նա:

ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելեց նաև, որ այցի ընթացքում կողմերը կստորագրեն ամուր հիմքերի վրա դրված պայմանագրեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցը կայացել է մայիսի 14-16-ը, իսկ նույն ամսի 25-26-ը Հայաստան կայցելի Չինաստանի ԱԳ նախարարը: Որպես ՀՀ վարչապետի այցի արդյունք՝ մայիսի 23-ին արդեն երկու երկրները հայտարարեցին ազատ վիզային ռեժիմի անցնելու մասին:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37