Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Վարչապետը հանձնարարեց ակտիվացնել Հայաստանում ֆուտբոլային նոր մարզադաշտ կառուցելու քննարկումները
23/05/2019 18:09
Կիսվել

Վարչապետը հանձնարարեց ակտիվացնել Հայաստանում ֆուտբոլային նոր մարզադաշտ կառուցելու քննարկումները

Կառավարության նիստում անդրադարձ կատարվեց Հայաստանում նոր, ժամանակակից մարզադաշտ կառուցելու հարցին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց այդ նպատակով տարածք հատկացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա, որ երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։

«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի.  «Ժամանակակից մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա կառուցում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։ «Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է ժամանակակից այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», – նշեց ՀՖՖ նախագահը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր ունի «Հրազդան» մարզադաշտը։

««Հրազդան մարզադաշտը, որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում», – ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա, ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման հարցն է: «Այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի… ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարեցնել այդ պայմաններին», – ասաց ՀՖՖ նախագահը։

Ըստ նրա, եթե հնարավորություն լինի, ապա մարզադաշտը կվերանորոգեն՝ Հայաստանի առաջնության հանդիպումներ անցկացնելու նպատակով։ «Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», – նշեց ՀՖՖ նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75