Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գյուղվարկերի սուբսիդավորման և տավարաբուծության նպատակով կառավարությունը հատկացրեց 377,26 մլն դրամ
23/05/2019 18:16
Կիսվել

Գյուղվարկերի սուբսիդավորման և տավարաբուծության նպատակով կառավարությունը հատկացրեց 377,26 մլն դրամ

Կառավարությունը պահուստային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 377,26 մլն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների ու հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:

«2019 թվականի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից վերամշակվել եւ կառավարության հաստատմանն են ներկայացվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման», «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» եւ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում»  ծրագրերը:

Սույն ծրագրերով ներկայացված ֆինանսական եւ ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշները չեն համապատասխանում 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ցուցանիշներին»,- ասված է հիմնավորման մեջ:

 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75