Ֆինանսական

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Ամփոփվեցին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքները
30/05/2019 16:48
Կիսվել

Ամփոփվեցին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքները

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի մասնակիցները սկսել են հետաքրքրվածություն ցուցաբերել կենսաթոշակային ակտիվների կառավարման, բիզնես հիմնադրելու և այլ խորքային հարցերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 30-ին «Իմ ֆինանսների ամիս 2019» ծրագրի արդյունքների ամփոփման ընթացքում ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:

«Ապրիլ-մայիսի ընթացքում ֆինանսական, տնտեսական տարբեր ցուցանիշների վերաբերյալ գիտելիքների տրամադրման 3 տասնյակի հասնող տարբեր միջոցառումներ իրականացրինք: Բավական մեծ հետաքրքրվածություն ու շահագրգռվածություն է դրսևորվել մասնակիցների կողմից։ Հենց մասնակիցների կողմից բարձրացվել են տարբեր հարցեր, որոնք իրենց համար հետաքրքրություն են առաջացրել: Կենսաթոշակային ակտիվների կառավարման հետ կապված, գյուղատնտեսական ապահովագրության հետ կապված, լիզինգի, արժեթղթերի շուկայի հետ կապված հարցերն են հետաքրքրել, ինչպես նաև բիզնես սկսելու հետ կապված հարցադրումներ են հնչել»,- ասաց Դարբինյանը։

ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և Ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը նշեց, որ ծրագրին մասնակցությունը բավական ակտիվ է եղել:

«Իմ ֆինանսների ամսվա նպատակն է, որ խտացված ձևով, մեկ ամսվա ընթացքում իրականացվեն ֆինանսական կրթման միջոցառումներ այնպես, որ դա ստանա մի էներգետիկ ուժ, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ սկսեն վերանայել իրենց վերաբերմունքը և գիտելիքները ֆինանսական կրթության նկատմամբ: Ծրագրին մասնակցությունը շատ ակտիվ է եղել, այդ տեսանկյունից մենք երբեք խնդիր չենք ունեցել: Մասնակցում են տարբեր տարիքային խմբերի անձինք, և’ ուսանողներ, և’ աշխատողներ»,- նշեց Մկրտչյանը:

Ծրագրի փակման արարողության ընթացքում մրցույթի հաղթողներին ու կամավորներին հանձնվեցին մրցանակներն ու պատվոգրերը:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76