Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ալեն Սիմոնյանը դեմ չի օնլայն խաղադրույքներն արգելելուն, սակայն դա համարում է գրեթե անհնար
31/05/2019 17:29
Կիսվել

Ալեն Սիմոնյանը դեմ չի օնլայն խաղադրույքներն արգելելուն, սակայն դա համարում է գրեթե անհնար

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու հետ մեկտեղ դեմ չի նաև օնլայն խաղադրույքներն արգելելուն, սակայն դա գրեթե անհնար է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց իր համահեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարցին:

Համբարձումյանը նշեց, որ բեթշոփերի գործունեությունը սահմանափակելով՝ օնլայն խաղադրույքների և բեթշոփերի միջև անհավասար պայմաններ են ստեղծվում: «Ինչու վերջնականապես ՀՀ քաղաքացիներին չենք ազատում այդ չարիքից նաև օնլայն տիրույթում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Պետք է սովորեցնենք, գայթակղությունը քչացնենք: Ինչ վերաբերում է անհավասար պայմաններին, շուկայում գործում է չորս կազմակերպություն, որոնք գործում են տարբեր մարտավարության մեջ: Չորսն էլ օնլայն տիրույթում գործելու հնարավորություն ունեն: Մեկը զբաղվում է գազալցակայաններում խաղադրույք կատարելու սարքավորումներ տեղադրելով, մյուսը՝ ՏՏ ոլորտում զարգանալով: Ես ամենևին դեմ չեմ օնլայն խաղադրույքները սահմանափակելուն, սակայն մի քանի ռիսկեր կան: Առաջինն այն է, որ մենք չենք կարողանալու դա անել 100 տոկոսով, քանի որ չկա դրա նախադեպը: Մենք այդ պարագայում ունենք նաև վտանգ` գումարները դուրս ուղարկելու»,-նշեց Սիմոնյանը:

Համբարձումյանը հետաքրքրվեց, թե  արդյոք հնարավոր չէր խաղադրույք կատարելու կետերի հարկերն այնքան բարձրացնել, որ պետությունը բավականաչափ օգուտ ունենար, գումարներն ուղղվեին ավելի նպաստավոր տեղեր:

Սիմոնյանը նկատեց, որ հարկերը բարձրացնելը ու դրանք առհասարակ փակելը նույն տրամաբանության մեջ են, ավելի հեշտ է արգելել դրանց գործունեությունը:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջակվում է վիճակախաղերի կազմակերպումը թույլատրել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում: ԱԺ-ն նախագիծը քննարկում է առաջին ընթերցմամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6