Բիզնես

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Արդյունավետ մենեջերի 13 սկզբունք
02/06/2019 16:26
Կիսվել

Արդյունավետ մենեջերի 13 սկզբունք

Ժամանակակից գործարար աշխարհում հաճախ կարելի է հանդիպել“մենեջեր” անվանմանը, կոչմանը:

Մենեջեր թարգմանաբար նշանակում է կառավարիչ, չնայած դրան այն շատերի մոտ ասոցեացվում է որպես որոշակի սահմանված գործողություններ իրականացնող անձ:

Ինչպես օրինակ առեւտրային սրահի մենեջեր, վաճառքի-մենեջեր, սրանք ոչ մի կապ չունեն բառի իրական վերաիմաստավորման հետ, քանի որ իրականում մենեջերը դա ղեկավարն է՝ անձը ով իրականացնում է ամբողջ կազմակերպության կառավարումը անկախ դրա ծավալից:

Մենեջերը մարդ է, ով պատասխանատու է ձեռնարկության ռազմավարական զարգացման, համընդհանուր սպառման ծավալների , ենթակաների արդյունավետ աշխատանքի, շուկայում գլոբալ փոփոխությունների կանխատեսման, դրան համարժեք գործողությունների մշակման համար:

Հայտնի է մենեջերի տարբեր կատեգորիաներ՝ ցածր, միջին, բարձր(տնօրեն), բարձրից էլ վեր Թոփ-Մենեջեր: Սա այն դասն է որտեղ ղեկավարումը կարող է հասնել տասնյակ հազարավոր մարդկանց, ռեգիոնալ կամ կոնտինենտի կառավարման այստեղ կարելի է ֆիքսել որ մարդուն վճարում են գաղափարախոսության զարգացման, կառավարման կամ ինչպես կես կատակ կես լուրջ նշում են թվերի համեմատման համար: Այստեղ ղեկավարի մեկ բանակցությունից հետո կարող է փոխվել հազարավոր մարդկանց ճակատագրեր, գործառույթներ, այս կետի վրա գտնվող կառավարիչը ունակ է մեկ հանդիպումով դեպի կորպորացիա ներգրավել խոշոր գումարներ, որպես կանոն զուգահեռաբար իզորու է կառավարել տասնայակ ռազմավարական նախագծեր, օժտված է խելահեղ էներգիայով որով էլ “վարակում” է մյուսներին:

Ստորեւ առանձնացված է մենեջերի 13 սկզբունք, որը կարելի է հանդիպել թե միջազգային, թե տեղական դաշտի արդյունավետ ղեկավարների մոտ:

1. Վաճառքի հմտություն

Վաճառքը ներկայացման արվեստ է, հոգեբանություն, այն հաջողվում է, երբ մարդը կոմպետենտ է իր գործում, վստահ, որ իր մատուցած պրոդուկտը լավագույն լուծումն է, հատկանշական է, որ մենեջերի  կողմից անցկացված յուրաքանչյուր բանակցություն, եթե անգամ տվյալ պահին վաճառքով չի ավարտվում, հետագա հարաբերությունների հիմք է հանդիսանում:

2. Կադրերի հավաքագրում

Մենեջերի լավագույն հմտություններից է գրագետ կադրերի հավաքագրումը եւ նրանց հետագա աշխատանքների ճիշտ բաշխումը: Ֆորբսի բազմաթիվ գործարարներ , կորպորացիաների Թոփ-մենեջերներ իրենց շփումներում, հարցազրույցներում նշում են, որ հենց այս ունակության շնորհիվ են հասել բազմաթիվ հաջողությունների, քանի որ ուժերի ճիշտ բաշխումը տարբեր թեւերում ապահովում է ձեռնարկության ամբողջական սպեկտորի զարգացումը:

3. Բանակցություններ եւ Բիզնես նամակագրություն

Բանակցությունը ինքնին միայն հանդիպում անցկացնելը չէ, պատահում են կորպորատիվ բանակցություններ, որտեղ բանակցության ընթացքը տեւում է ամիսներ, այստեղ մենեջերի համար կարեւոր է ճկունությունը, բիզնես գրագիտությամբ նամակագրությունը, բանակցային առավել խորը գիտելիքների տիրապետումը, պարբերաբար վերապատրաստումները:

4. Ինֆորմացիոն հոսքերի կառավարում

21-րդ դարում, որտեղ մարդը օրվա ընթացքում ստանում է վիթխարի ծավալի ինֆորմացիա, որի մեծ մասը բացասական է հետեւաբար դա չի կարող չունենալ իրա ազդեցությունը, ուստի մենեջերները ,որոնք արդյունավետ են, ունեն ինֆորմացիոն հոսքերի “ֆիլտր” ,որն էլ նպաստում է ժամանակի եւ էներգիայի արդյունավետ կառավարմանը:

5. Օպերացիոն գործերի պատվիրակում առավել գիտակից անձանց

Մենեջերի կողմից շարունակաբար օպերացիոն աշխատանքներ կատարելը կարող է թաղել բոլոր հաջողությունները, բոլոր այն մենեջերները, որոնք հասել են հաջողության ,օրինաչափ են համարում օպերացիոն գործերի պատվիրակումը՝ ընդ-որում իրենցից առավել հմուտ մարդու , այսպես ղեկավարը կենտրոնանում  է առավել գլոբալ հարցերի շուրջ:

6. Հավասարակշռվածություն եւ բարձր էմոցիոնալ ինտելեկտ

Փորձը ցույց է տալիս, որ կորպորացիաներում հաճախ տեղի են ունենում տարբեր ճգնաժամային իրադարձություններ, որտեղ ղեկավարը պետք է պատրաստ լինի օբյեկտիվ գնահատել իրավիճակը, սառնասրտորեն ընդունել ռացիոնալ որոշումներ՝ կանխատեսելով հետեւանքները:

7. Զգալ թրենդը

Զգալ շուկայի հետագա զարգացման ուղղությունները, կարողանալ կատարել վերլուծություններ, ուսումնասիրություններ եւ ըստ դրա ձեւակերպել հստակ առաջադրանքներ՝ հաշվի առնելով ներքին ռեսուրսները:

8. Մոտիվացիոն դաշտի կառուցում, հիերարխիկ շարժի կառավարում:

Մոտիվացիոն դաշտի եւ հիերարխիկ շարժի չափորոշիչների կառուցումը սովորաբար կատարվում է մենեջմենթի մասնագետների կողմից, սակայն մենեջերը պետք է ունակ լինի սահմանել գործակիցներ, նշաձողեր, նկատել աճ գրանցող անձին, կամ ընդհակառակը։ Մեծ կորպորացիաներում հաճախ պատահում է, երբ անարդյունավետ անձին տեղափոխելով այլ օղակ, նկատում են կատարված աշխատանքի որակի փոփոխություն, այս դեպքում խնդիրն այն էր, որ անձը կամ չէր գտնվում մոտիվացիոն տիրությում, կամ ի սկզբանե ընտրվել, եւ դիտարկվել էր սխալ հատվածում:

Արդյունավետ մենեջերի 13 սկզբունք

9. Լսում է կարծիքներ

Գիտակից մենեջերը գնահատում է անձնակազմից յուրաքանչյուրի խոսքը, բայց որոշումներ կայացնում ինքնուրույն:

10. Պայմանավորվածությունների ձեռք բերում

Մենեջերի աշխատանքի բաղկացուցիչ մասն է Կոմունիկատիվությունը՝ այն լոկոմոտիվ ուժն է որով էլ մենեջերը առանձնանում է մեծամասնությունից: Կոմունիկատիվություն ամենեվին չի նշանակում անդադար խոսել, այլ պայմանավորվածություններ ձեռք բերել, հարաբերություններ ստեղծել, դրանք հետագայում պահպանել:

11. Մենեջերը որպես համընդհանուր գաղափարախոսության կրող եւ դրա փոխանցող անձնակազմին

Ղեկավարը՝ ումից բխում է ձեռնարկության հետագա զարգացման ընթացքը ,սովորաբար կրում է գաղափարոխոսություն, որն էլ փոխանցվում է աշխատակազմին: Եթե առնչվել եք միջազգային ընկերությունների կփաստեք, որ անկախ մասնաճյուղերից, պետություններից մարդիկ ովքեր միմիանց հետ ոչ մի կապ չունեն բայց գտնվում են մեկ կոնցերնում առաջնորդվում են նույն փիլիսոփայությամբ:

12. Ձևավորված Գործարար “կաստա”

Մենեջերի համար կարեւոր է անկախ զբաղվածության չափից գտնվել տոնուսի մեջ, ունենալ զարկերակ կատարվող իրադարձություններում, հանդիսանալ կամուրջ տարբեր գործարար խմբերի մեջ, ունենալ շփման շրջանակ, որոնք հիմնականում հաջողակ եւ ձեռներեց մարդիկ են:

13. Ամփոփումներ

Ըստ գործող տեսության, երբ կազմակերպությունում ներդրվում է ամփոփումների կանոնակարգ եւ դրանք կրում են շարունակական բնույթ (շաբաթվա, ամսվա եռամսյակային եւ այլն), ապա բարձրանում է անձնակազմի արդյունավետությունը, բացահայտվում թերացումները, որոնք նախկինում աննկատ էին:

Ըստ անցկացված ուսումնասիրությունների՝ անձը խոշոր կազմակերպություն մուտք գործելով, Թոփ-Մենեջերի կարող է հասնել 8-ից մինչեւ – 16 տարի հատվածում՝ կախված մասնագիտական որակավորումներից: Արդյունավետ մենեջեր դառնալու մյուս եղանակը ունենալ MBA կոչում, կամ  կորպորատիվ աշխատանքի փորձը որն էլ կհանդիսանա հետագա առաջընթացի հիմք:

Նշեմ նաեւ, որ մենեջերը միայն կորպորատիվ մշակույթով ապրող անձը չէ, արդյունավետ մենեջերների կարելի է հանդիպել պետական կառավարման, սպորտի, քաղաքականության շոուբիզնեսի եւ մնացած այլ ոլորտներում:

———–

Հոդվածն ամբողջությամբ պատրաստեց մարքեթոլոգ եւ բիզնեսի զարգացման մասնագետ Արթուր Խաչատրյանը, ով հիմնել է երեք գործող կազմակերպություն, կոորդինացրել 20-ից ավելի կազմակերպության մարքեթինգն ու վաճառքները, իսկ այժմ հանդիսանում է «CRM Consulting» կազմակերպության զարգացման տնօրենը:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76