Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Կառուցապատողները դեմ են ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի ընդունմանը․ բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց
03/06/2019 12:26
Կիսվել

Կառուցապատողները դեմ են ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագծի ընդունմանը․ բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց

Ինչպես արդեն նշել ենք ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից  նախագծերի փաթեթը: Դրան հետևել է Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցապատողների պահանջը՝ կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում են հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք քվեարկությունից առաջ չեն կարողացել հանդիպել կառուցապատողների հետ, և դա կանեն քվեարկությունից հետո:

«Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ, մասնավորապես` իրենց բողոքի առարկան այն է, որ պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունելու, այսինքն` մենք իրավունք չունենք դա 6 ամսից շուտ ուժի մեջ մտցնել, ուզում եմ ասեմ, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչն ինչու ենք անում»,- ասաց Թունյանը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթով առաջարկվում է ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԼՀԿ-ն առաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ, լսումներ: ԲՀԿ-ն առաջարկում էր պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ցեմենտ արտադրողների, կառուցապատողների հետ քննարկումներ են ընթացել: Քննարկումների արդյունքում օրենքի նախագծում փոփոխություններ են արվել, որոշում է կայացվել առաջարկվող 22 հազար դրամի փոխարեն ներկրվող ցեմենտի վրա պետական տուրքը սահմանել 14 հազար դրամ:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37