Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ ավելի է 220 մլն դրամով
03/06/2019 21:23
Կիսվել

Երևանում տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ ավելի է 220 մլն դրամով

2019թ. մայիսին Երևանի վարչական շրջաններում տեղական տուրքերի գանձումները ստուգելու նպատակով հսկողություն է իրականացվել շուրջ 600 օբյեկտում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ ստուգումների արդյունքում առևտրի և սպասարկումների ոլորտում տեղական տուրքերի հավաքագրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 220 մլն դրամով: Զեկուցվել է նաև, որ առանց թույլտվության գործունեություն իրականացնելու շուրջ 120 դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ, իսկ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար՝ 74:

Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 20 արձանագրություն:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կլինիկա է բերվել 67 շուն, որից երկուսը ի պահ են վերցրել կենդանասերները, երկուսը, ըստ մասնագետների ցուցումի, քնեցվել են, 63-ը ստերջացվել և բաց են թողնվել նույն հասցեներում: Զեկուցվել է նաև, որ երբեմն որոշ քաղաքացիներ խոչընդոտում են կենտրոնի աշխատանքը՝ թույլ չտալով իրականացնել շների հավաքման գործընթացը: Նշենք, որ Երևանում թափառող կենդանիների հավաքման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրն իրականացնում է համայնքային կենտրոնը, որի աշխատանքը մասնագիտորեն հիմնավորված է և անվտանգ կենդանիների համար: Գործընթացն իրականացվում է հատուկ տարբերանշանով մեքենաներով և համապատասխան համազգեստով մասնագետների կողմից: Կենտրոնն, ի դեպ, շների հավաքման նպատակով ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և անհրաժեշտ ողջ դեղորայքը: Առաջիկա շաբաթներին աշխատանքների ծավալը կմեծանա. նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն:

Մայիս ամսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 730 հազար 559 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ շարժակազմերի քանակի ավելացման և կատարված ժամանակացույցի փոփոխության արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 30 հազար 712 ուղևորով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2