Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Կորպորասիոն Ամերիկան աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ
04/06/2019 11:12
Կիսվել

Կորպորասիոն Ամերիկան աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ

Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք տեղյակ ենք «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորահամալիրի մշակութային նշանակության մասին, և մենք աշխատելու ենք դրա պահպանման ուղղությամբ: Զարգացնելու ենք «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի ունենա ավելի լայն հնարավորություններ: Օգտվելով առիթից վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Ես չէի, ասի, որ մենք մեծ խոչընդոտների ենք հանդիպում այստեղ, և մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք: Եվ նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասաց Էռնեկյանը:

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հիմնադրվել է 1961թ.: Օդանավակայանի կլոր շենքը նախագծվել է 1974թ. եւ շահագործման է հանձնվել 1982թ.: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011թ.: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ ընկերության կլոր շենքը քանդելու համար՝ պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները վնասված են: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է դիմումը:

Արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը հանդես է գալիս որպես օդանավակայանների և բեռնային համալիրների կոնցեսիոներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հիսուներեք օդանավակայաններում: Այս գործընթացը ներառում է օդանավակայանի կառավարման, ինչպես նաև վառելանյութի առևտրի հետ կապված գործունեություն, բեռնային համալիրներին և այլ նմանատիպ ծառայություններ:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92