ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՀԱՏԵՑԻՆ 70 ԴՈԼԱՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ 10/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները աճել են միջինը 3%-ով և հատել 70 դոլար սահմանագիծը: Համաշխարհային շուկայում նավթի գների աճը պայմանավորված է շրջանառվող այն տեղեկատվությամբ, որ ԱՄՆ նավթի պաշարները կտրուկ նվազել են, ինչպես նաև ամերիկյան կառավարության այն կանխատեսմամբ, որ համաշխարհային շուկայում նավթի պահանջարկը կարող է աճել: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 3,33%-ով և կազմել 70,44 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը BRENT տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,74 %-ով և սահմանվել 69,62 դոլար: