Այլ Լուրեր

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հունիսի 15-ին Երևանում սպասվում է ընտանիքի համար՝ “Look around» գիտության տոնը
12/06/2019 12:31
Կիսվել

Հունիսի 15-ին Երևանում սպասվում է ընտանիքի համար՝ “Look around» գիտության տոնը

Հունիսի 15-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի «Look around» գիտության փառատոնը, որը ինտելեկտուալ յուրահատուկ միջոցառում է Հայաստանի դպրոցականների և նրանց ընտանիքների համար։ Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ու Երևանում գիտության ու մշակույթի Ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ։

Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած է։ Հյուրերին սպասվում են թեմատիկ գոտիներ՝ նվիրված գիտության ամենաառաջատար ուղղություններին՝ միջուկային բժշկություն, հավելյալ իրականության գոտի, ԱԷԿ-ի գոտի, ինչպես նաև՝ ինտելեկտուալ-ժամանցային խաղեր, որոնցում յուրաքանյուրը գործնականում կծանոթանա գիտությանը, ատոմների կբաժանի ամեն ինչ շրջակայքում և ինքնուրույն հրթիռ կկառուցի։ Միևնույն ժամանակ, փառատոնի միջոցառումները կուղեկցվեն գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնց բանախոսները Հայաստանից ու Ռուսաստանից կօգնեն իմանալ ավելին մեր շրջապատի մասին և ընկղմվել գիտության գրավիչ աշխարհի մեջ։

«Եթե ձեր երեխաները հետաքրքրված են ֆիզիկայով, մաթեմատիկայով կամ քիմիայով, ապա ձեզ համար հետաքրքիր և օգտակար կլինի ներկա գտնվել «Look around» փառատոնին։ Միջոցառման ընթացքում շնորհիվ տարատեսակ մոտեցումների, ձեր երխաները կկարողանան ծանոթանալ գիտության ժամանակակից ուղղություններին, և դուք կհասկանաք, թե որ ուղղությունն է ավելի նախընտրելի ձեր երեխայի համար։ Անհնար կլինի կտրել նրան ռոբոտաշինության կամ վիրտուալ իրականության գոտուց։ Հնարավոր է, որ ձեր երեխային հետաքրքրեն կոդավորման բարդ բինար համակարգերը, որոնք կիրառվում են համակարգիչներում, կամ ատոմների կառուցվածքը, ինչը հետագայում հնարավոր է խթան հանդիսանա երեխայի ապագա մասնագիտության ընտրության հարցում», – նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը: Շատերի համար ատոմը՝ դա բացառապես ատոմային էներգետիկան է, սակայն, դա այդպես չէ։ Ատոմային էներգետիկան միայն ԱԷԿը չէ, դա և՚ բժշկությունն է, և՚ վնասատու միջատների դեմ պայքարը, թվային տեխնոլոգիաները, տիեզերքն ու շատ այլ բաներ:

Տեխնոլոգիաներն այսօր զարգանում են լույսի արագությամբ և ավելի ու ավելի պահանջված են դառնում ճշգրիտ գիտություններն ու տեխնիկական կրթությունը։ Եվ շատ կարևոր է հիմա արդեն գիտությունը մոտեցնել երիտասարդ սերնդին, որպեսզի յուրաքանչյուր դպրոցական լավագույնս ճանաչի աշխարհը։

Միջոցառմանը մասնակցելու են նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ, հայկական ճյուղային ԲՈՒՀ-երի և դպրոցների դասախոսներ, ինչպես նաև դպրոցականներ, ուսանողներ ու նրանց ընտանիքի անդամներ։

Միջոցառման ծրագիր

10:30-11:00 Հյուրերի հավաք Պոլիտեխնիկակամ համալսարանի դիմացի պուրակում, մասնակիցների լուսանկարահանման գոտու աշխատանքների մեկնարկ

11:00-11:30 Գիտության փառատոնի հանդիսավոր բացում։ Հրավիրված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, հայկական ԱԷԿ-ի, ՀՀ ԳԱԱ-ի ներկայացուցիչներ և այլոք։

11:30-16:30 Թեմատիկ գոտիներ՝ միջուկային բժշկություն, ԱԷԿ-Ի գոտի, հավելյալ իրականության գոտի, ինտելեկտուալ-ժամանցային խաղեր, ռոբոտաշինության վարպետության դաս:

12:00-17:00 ՀՀ-ից ու ՌԴ-ից բանախոսների դասախոսություններ՝ հանրահայտ թեմաներով.

– «21-րդ դարի տիեզերագնացությունը» – Դմիտրի Էպշտեյն, ֆիզմաթ.գ.թ, «Երիտասարդության աշխարհ» տիեզերական լաբորատորիայի ղեկավար։

– «Ինչպես ներթափանցել մարդու ուղեղ»-Աննա Խորուժայա, նյարդաբանության գիտական կենտրոնի բժիշկ, ռադիոլոգ, գիտական լրագրող։

– «Միջուկային ֆիզիկայի զարգացման փուլեր» – Արաամ Գևորգյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ

– այլ

———–

Ռոսատոմն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են կրթաֆան ոլորտում։ Դպրոցականների և ուսանողների համար նախատեսված միջոցառումները Հայաստանում պարբերական բնույթ են կրում և ուղղված են գիտության ու կրթության հանրահռչակմանը։ «Lookaround» փառատոնը Երևանում անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառման գործընկերներ են հանդես գալիս ՀՀ-ի կրթական կազմակերպություններ, որոնց գլխավոր նպատակն է երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիտությունն ու գիտելիքները։

«Lookaround»-ի գործընկերներն են.

Երևանի «Փոքրիկ Էնշտեյն» գիտության մանկական թանգարանը, որն ինտերակտիվ շփումների միջոցով սեր է արթնացնում երեխաների շրջանում դեպի բնական գիտությունները։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշներն ունեն գործնական կիրառման նշանակություն թե՚ առօրյա կյանքում, թե՚ գիտության մեջ։ Թանգարանը գործում է ավելի քան 2 տարի և առաջինն է տարածաշրջանում։

«Այբ» կրթական հիմնադրամը, որը ստեղծվել է 2006 թվականին և ՀՀ-ի կրթական ոլորտի փորձագիտական հաստատություններից է։ Հիմնադրամի ծրագրերը յուրահատուկ են, ներառում են ազգային կրթական հարուստ ժառանգություն ու համաշխարհային փորձը։ Հիմնադրամի հիմնական գաղափարը՝ կրթության միջոցով մարդկային կյանքի և ՀՀ-ի ապագայի վերակազամավորումն է։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21