Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները
12/06/2019 18:10
Կիսվել

Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները

Հունիսի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վարազդատ Կարապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմիններին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թվականի ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու մարզպետները ներկայացրել են հաշվետու տարվա ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները:

Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ` հաշվետու տարում բոլոր ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվել են, շեղումները պայմանավորված են եղել բացառապես ծրագրերի բովանդակության փոփոխություններով:

ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 5 մլրդ դրամ, որից օգտագործվել է 3,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 79 տոկոս, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 6 մլրդ 484 մլն դրամ, օգտագործվել է 5,7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 88 տոկոս:

2018 թվականին համայնքների բյուջեներին որպես դոտացիա տրվել է նախատեսված չափով` 48,2 մլրդ դրամ:

Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները

Մարզպետարանները մարզերում իրականացրել են ծրագրեր, որոնք ներառված են բյուջետային դասակարգման մի քանի բաժիններում` մարզպետարանի պահպանման ծախսեր, մշակութային միջոցառումներ, ճանապարհների պահպանության, սոցիալական փաթեթի, հանրակրթության բնագավառի ծրագրեր:

ՀՀ Արագածոտնի մարզն օգտագործել է 5,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 97,4 տոկոս, Արարատի մարզն ստացել է 7,97 մլրդ դրամ, կատարողականը՝ 99,2 տոկոս, Արմավիրի մարզին հատկացվել է 8,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, Գեղարքունիքի մարզն իր ծրագրերն իրականացրել է՝ ունենալով 8,6 մլրդ դրամ, կատարողականը 95,6 տոկոս է եղել:

Լոռու մարզին հատկացվել է 8,7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,7 տոկոս:

Կոտայքի մարզում ծրագրերն իրականացրել են՝ ունենալով 7,4 մլրդ դրամ, որից օգտագործվել է 89 տոկոսը, Շիրակի մարզին հատկացվել է 8,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 100 տոկոս, Սյունիքի մարզին հատկացվել է 5 մլրդ 578 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 99 տոկոս, Վայոց ձորի մարզում բյուջետային ծրագրերն իրականացրել են՝ ծախսելով 2,6 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98,7 տոկոս: Տավուշի մարզն ունեցել է 5,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 95 տոկոս:

Թվային ցուցանիշներն ու կատարված ծրագրերը ներկայացնելուց հետո ոլորտների ներկայացուցիչները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են բնապահպանությանն ու ոռոգման համակարգի խնդիրներին, օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությանը, Սեւանա լճի մակարդակին ու մաքրման աշխատանքներին, հանքավայրերի շահագործման նպատակահարմարությանը եւ այլն:

Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ի պատասխան Սեւանա լճի մակարդակի վերաբերյալ հարցի նշել է, որ այն 1սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատությամբ: Նախարարը պարզաբանել է, որ այսօր ջրամբարները լցված են, տեղումները՝ բավարար, հետեւաբար իրավիճակն այնպիսին է, որ լճից լրացուցիչ ջրառի կարիք չի լինի: Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ նախարարությունը համապատասխան մարմնին առաջարկել է ջրառ իրականացնել մինչեւ 135 մլն խմ-ի չափով:

Հարց է հնչել Ամուլսարի հանքավայրի բացման վերաբերյալ. պատգամավորը հետաքրքրվել է միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրության եզրակացությամբ, որը, նրա խոսքով, պետք է ներկայացվեր օրեր առաջ՝ մայիսի վերջին:

Էրիկ Գրիգորյանը պարզաբանել է, որ եզրակացությունն արդեն պատրաստ է եւ այն ուղարկված է ՀՀ քննչական կոմիտե, որն այդ եզրակացության հիման վրա պետք է տեղեկատվություն տա Կառավարությանը: Ըստ նախարարի, եթե կնշվեն այն վտանգները, որոնք հանքավայրի շահագործման պարագայում անհամատեղելի կլինեն ջրային ռեսուրսների հետ, ապա ՀՀ Կառավարությունն իրավական գործընթաց կսկսի՝ դադարեցնելու հանքավայրում սկսված աշխատանքները:

Նախարարն անհրաժեշտ է համարել բարեփոխել շրջակա միջավայրը կարգավորող ոլորտի օրենսդրությունը՝ հիմքում դնելով խնդիրների կանխարգելման սկզբունքը:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ 2018 թվականին Երեւան քաղաքի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 68 մլրդ 668 մլն դրամ, ծրագրերի կատարողականը` 83,6 տոկոս: Նախատեսված բոլոր ծրագրերը ֆինանսավորվել են:

Քննարկվել են ՏԻՄ-երին, գյուղատնտեսության, բնապահպանության եւ էկոնոմիկայի ոլորտներին 2018 թ. ֆինանսական հատկացումներն ու ծրագրերի կատարողականները

Քաղաքապետը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնց թվում էին նաեւ աղբահանությանը, բազմահարկ շենքերի վերելակները փոխելուն, քաղաքի լուսավորությանն առնչվող հարցերը:

Հայկ Մարությանը հավաստիացրել է, որ աղբահանության գործում իրավիճակը վերահսկվում է, նախատեսված է գնել ավելի քան երեք տասնյակ աղբահան մեքենա, որոնք արդեն ընթացիկ հունիսի վերջին քաղաքում կլինեն:

Հայկ Մարությանն իրազեկել է, որ առաջիկայում նախատեսվում է փոխել բազմահարկ շենքերի շուրջ 20 վերելակ: Ինչ վերաբերում է քաղաքի լուսավորության հարցին, ապա այն ընթացքի մեջ է, մրցույթում հաղթող ճանաչված ֆիննական ընկերությունը նախատեսում է 28 փողոցների լուսավորության հարցը կարգավորել մոտավորապես 14 ամսվա ընթացքում՝ ծախսելով 6 մլն եվրո գումար:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85