Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Խոհարար, բարմեն, փականագործ, եռակցող. Զբաղվածության գործակալությունն առանձնացրել է պահանջված մասնագիտություններն ու աշխատատեղերի չլրացման պատճառները
14/06/2019 12:39
Կիսվել

Խոհարար, բարմեն, փականագործ, եռակցող. Զբաղվածության գործակալությունն առանձնացրել է պահանջված մասնագիտություններն ու աշխատատեղերի չլրացման պատճառները

Մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, եռակցող, զոդող, փականագործ և այլն. սրանք այն մասնագետներն են, որոնց պահանջարկը տևական ժամանակ Հայաստանում կա: Այս գծով աշխատատեղերը շարունակում են թափուր մնալ: Այս պատկերն աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի վերլուծության արդյունքն է: Զբաղվածության պետական գործակալության Աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով սկսեցին առավել ընդգրկուն հավաքագրել Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները՝ պարզելու, թե որտեղ, ինչ մասնագետների պակաս կա: Ամենաշատ թափուր աշխատատեղերը հավաքագրվել են մի քանի ոլորտներում՝ արդյունաբերություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանրային սննդի կազմակերպում, սպասարկում, ծառայություններ: Մասնավորապես, պահանջվում է մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, վաճառող, եռակցող, զոդող պատշար, փականագործ: Մասնագիտություն չպահանջող բանվորական աշխատանքի գծով նույնպես թափուր տեղեր են առկա: Ինչո՞ւ չեն լրացվում թափուր աշխատատեղերը, որոնք են պատճառները: Հասմիկ Թադևոսյանի խոսքով՝ պատճառներից  մեկն այն է, որ գործատուների պահանջներն են բարձր:

«Գործատուների պահանջներն են փոխվել, բացի մասնագիտական հմտություններից հավելյալ հմտություններ են պահանջում, մասնավորապես, լեզուների իմացություն, soft skill ասվածն են ուզում տեսնել, արտաքինի վրա են շեշտադրում անում, մարդու պահելաձևի: Դրանից բացի, աշխատատեղերի չլրացման հետ կապված մարզերի դեպքում մեկ այլ խնդիր էլ կա՝ կարծրատիպ: Օրինակ, գործատուները մարզերում բարմեններ չեն կարողանում գտնել, որովհետև չկան, տեղի բնակիչները հարիր աշխատանք չեն համարում: Եղել են դեպքեր, որ Երևանից են տարել այդպիսի մասնագետների»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Արդյո՞ք, միջին մասնագիտական հաստատության շրջանավարտները չունեն բավարար հմտություններ աշխատանքի համար, ի՞նչն է խանգարում: Հարցին ի պատասխան Հասմիկ Թադևոսյանը նշեց, որ կրթությունը, կարծես, հետ է մնում աշխատաշուկայի պահանջներից:

«Շուկան ավելի արագ է զարգանում ու փոխվում, նոր պահանջներ են ավելանում, կրթությունը, կարծես, համահունչ չի քայլում աշխատաշուկայի պահանջարկին: Այսօրվա ավարտածն ունի հավելյալ հմտությունների կարիք աշխատաշուկայում ինտեգրվելու համար, ինչը կրթական հաստատությունում չի ստանում»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը: Նա նշեց, որ հիմա միտում է նկատվում, գործատուն աշխատողի մեջ ցանկանում է տեսնել երկու մասնագետի, օրինակ, և՛ մատակարար լինի, և՛ վարորդ, հաշվապահ լինի, սակայն իրավաբանական գիտելիքներ ունենա և այլն:

Կրթական հարցերից բացի, թափուր աշխատատեղերը չլրացվելու պատճառներից մեկն էլ աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններն են: Շատ են լինում դեպքեր, երբ ցածր աշխատավարձի և ծանրաբեռնված աշխատանքի պատճառով գործատուն չի կարողանում գտնել հիմնական աշխատող:

«Պարզվում է նույն աշխատատեղի մասին պարբերաբար հայտարարություն է տրվում, անձը գնում է 2-3 ամիս աշխատում է կամ աշխատավարձն են ուշացնում կամ չնորմավորված աշխատաժամանակ է լինում և նա հրաժարվում է շարունակել աշխատել»,-ասաց նա:  

Բարձրագույն կրթությամբ մասնագիտությունների պահանջարկ կա հատկապես մարզերում: Բավական թիվ են կազմում մարզերում բժիշկների թափուր աշխատատեղերը, ուսուցիչներինը, ոչ այնքան շատ, բայց տնտեսագետների, ծրագրավորողների, դեղագետների, ինժեներների պահանջարկ ևս կա: Մարզերում թափուր աշխատատեղերը տարիներ շարունակ չեն լրացվում, մասնավորապես, խոսքը բժիշկների, ուսուցիչների մասին է, որովհետև, ըստ Հասմիկ Թադևոսյանի, տեղում մասնագետներ չկան: Այստեղից, երբ մասնագետներին ցանկանում են ուղարկել որևէ մարզ, շատերը չեն ցանկանում, որովհետև պայմաններն այն չեն լինում: Օրինակ, աշխատավարձն է ցածր, բժիշկների պարագայում հիվանդանոցային, իրենց առաջարկվող կենցաղային պայմանները լավը չեն և այլն: Այդ բոլորը տանում է նրան, որ դեռևս թափուր են մնում այդ աշխատատեղերը:

Վերջին տվյալների համաձայն՝ Զբաղվածության գործակալությունում հաշվառված է 85 հազար աշխատանք փնտրող, որից մոտ 65 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Այս տարի գործակալության շահառուների թիվն ավելացել է, դա պայմանավորված է իրենց ծրագրերով: 2017 թվականին գործակալության ծրագրերը զգալի կրճատվել էին, 2018 թվականին որոշները վերականգնվեցին, իսկ 2019-ին վերականգնվեցին ամբողջ ծրագրերը: Ներկայում գործակալությունն իրականացնում է 13 պետական ծրագիր՝ ուղղված ամենատարբեր շահառուների խմբի:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6