Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում
Երևանի քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա հայտնել է, որ պիլոտային ծրագիրը նախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:
Հակոբ Կարապետյանը ևս մի քանի լավ լուր է հայտնել:
«Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:
Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներկտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա:
Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»,- գրել է Կարապետյանը: