Volvo-ի և Uber-ի ինքնակառավարվող մեքենան սկսել է իր նոր հաղթարշավը
Զինված անվտանգության համակարգերով. բայց արդյո՞ք դա բավարար է։
Volvo-ն և Uber-ը միավորել են իրենց ուժերը՝ սկսելով իրենց ինքնակառավարվող մեքենայի համատեղ արտադրությունը։ Volvo XC90 SUV բազային տրանսպորտային միջոցը համալրված է Uber-ի ինքնակառավարվող տեխնոլոգիայով։ Այդ նշանակում է, որ այն ապագայում ունակ կլինի ինքնուրույն շրջել փողոցներով՝ որպես Uber-ի տաքսի կանչելու ծառայության մի մաս։
Volvo – ն՝ երեք կողմից ամրացված ամրագոտիների հեղինակը, վերջին ամիսներին նախընտրում է իր ջանքերը կենտրոնացնել անվտանգության, քան թե զվարճանքի վրա։ Այս տարի ավելի վաղ, օրինակ, այն հայտարարեց՝ որ 2020թ.-ից սկսած նրա բոլոր նոր մեքենաները կսահմանափակվեն 180կմ/ժ արագությամբ։
Այնուամենայնիվ, զարմանալի չէ, որ ի հավելումն SUV-ի բազայի, վերջինիս ներդրումը ավտոմատացված XC90-ում ներառում է վարորդների և ուղևորների անվտանգությունը ապահովող որոշակի առանձնահատկություններ։
Ավտոմեքենան համալրված է զանազան պահեստային արգելակման և ղեկային համակարգերով, ինչպես նաև պահեստային մարտկոցով, որոնցից յուրաքանչյուրը դարձնում են մեքենայի կայանումը անվտանգ, եթե նրա առաջնային համակարգերից մեկը ինքնավար երթի ընթացքում խափանվում է։
«Մենք հավատում ենք, որ ինքնավար տեխնոլոգիան մեզ թույլ կտա հետագայում բարելավել մեր ընկերության հիմքը և անվտանգությունը,— ասել է Volvo-ի նախագահ և գործադիր տնօրեն Հական Սամուելսսոնը,— Մինչև մյուս տասնամյակի կեսերը մենք նախատեսում ենք մեր մեքենաների 1/3-ը դարձնել ամբողջովին ինքնակառավարվող»։
Անցյալի դասեր
Այնուամենայնիվ, պահեստային համակարգերը չեն երաշխավորում ինքնակառավարվող մեքենաների անվտանգությունը. ինչպես պարզ դարձավ անցյալ տարի ինքնակառավարվող ռեժիմով XC90-ի նախնական արտադրանքը Արիզոնայում հետիոտնի հետ ճակատագրական պատահարի պատճառ էր հանդիսացել։
SUV-ը զինված էր Volvo-ի բախումից խուսափող համակարգով՝ ներառելով արտակարգ իրավիճակներում արգելակում, սակայն վթարի վերաբերյալ զեկույցում նշված էր, որ ավտոմատ արգելակման համակարգն անջատված էր, մինչ մեքենան գտնվում էր ծրագրավորված ռեժիմում և փորձում խուսափել անորոշ ուղիներից։
Անվտանգության ապահովիչը պետք է լիներ այնքան զգոն, որ կարողանար վերահսկողությունը պահպանել և արգելակները իրենք պետք է կանգնեին նմանատիպ իրավիճակներում։ Հետագայում որոշվեց, որ Uber – ին մեղադրանք չի ներկայացվի։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։