Սոցիալական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անվճար բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն տրամադրող օրինագիծը
21/06/2019 13:05
Կիսվել

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին անվճար բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն տրամադրող օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիներին անվճար բարձրագույն և միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն տրամադրող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից:

Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Նրանք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ: Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձիք ուսումնառության ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու պարագայում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Այս իրավակարգավորումները տարածվում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների  նկատմամբ:

Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնց միջոցով հնարավորություն կընձեռվի նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց օգտվելու այն բոլոր իրավունքներից, որոնք 14-րդ հոդվածով սահմանված են ինչպես 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, այնպես էլ մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների համար:

Նախագծի ընդունմամբ տրվում է անվճար բարձրագույն եւ միջնակարգ-մասնագիտական ուսման հնարավորություն հաշմանդամություն ունեցող բոլոր քաղաքացիներին։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 102 կողմ ձայնով, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ երկրորդ ընթերցման ժամանակ իրենց քվեարկությունը կախված կլինի նրանից, թե ինչ ազդեցություն կունենա օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի միջոցների վրա:

 

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93