«Եվրոպա Նոստրա» մրցանակին ներկայացվել է հայկական երկու նախագիծ
«Եվրոպա Նոստրա» մրցանակին 2019 թվականին ներկայացվել է հայկական երկու նախագիծ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ներկայացված նախագծերն են.
Կանխատեսելի հնագիտության մոդել (հետազոտություն)` Կոտայքի տարածաշրջանում ուրարտական ժառանգության հնագիտական հետազոտություն:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (կրթություն, վերապատրաստում և իրազեկության բարձրացում)` ժամանակակից տեխնոլոգիաների անվճար ուսուցում երեխաների համար:
Քվեարկեք Հայաստանի համար հետևյալ հղումով:
Քվեարկության վերջնաժամկետը 2019 թ. սեպտեմբերի 15-ն է: