Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Թունյանը չի հասկանում հարկային բարեփոխումների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատելու, ապա դեմ քվեարկելու ընդդիմադիրների մոտեցումը
25/06/2019 12:14
Կիսվել

Թունյանը չի հասկանում հարկային բարեփոխումների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատելու, ապա դեմ քվեարկելու ընդդիմադիրների մոտեցումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի հասկանում ընդդիմադիր գործընկերների այն մոտեցումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի շուրջ իրենց հետ ինտենսիվ աշխատել են, սակայն պատրաստվում են դեմ քվեարկել: Թունյանը կոչ է անում վերանալ փաթեթում առանձին դետալներից ու դրան նայել գլոբալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Այս հարկային օրենսգիրքն ակնհայտորեն շատ ավելի լավն է, քան այն, որը հիմա գործում է: Համոզված եմ, որ դուք իմ կարծիքը կիսում եք: Մենք հիմա ասում ենք՝ եկեք մեկ քայլ առաջ անենք, հետո ավելի գլոբալ փոփոխությունների կգնանք, դուք ասում եք՝ ոչ, քանի որ սա թռիչքային աճ չի ապահովում, դեմ ենք: Մի պահ տեսականորեն պատկերացրեք՝ մեր խմբակցության մեծ մասը բացակա էր կամ ինչ-ինչ պատճառներով չէր քվեարկում, դուք դեմ եք քվեարկում, հետո ի՞նչ էր տեղի ունենալու: Եթե վատն է, ապա ինչու են այսօր գործարարներն անհամբեր սպասում սրա ընդունվելուն: Սակայն ինձ համար ամենատարօրինակն է այն է, որ դուք բոլորդ մեզ հետ շատ ինտենսիվ աշխատել եք»,-ասաց Թունյանը:

Նա նշեց՝ ընդդիմադիր գործընկերները դեմ կքվեարկեն փաթեթին, սակայն  օրենսգրքի դրական փոփոխությունների, շատ դրույթների մեջ մեծ մաս ունեն, միասին են աշխատել, միասին քննարկել:

Պատգամավորը նշեց՝ առաջիկայում կունենանք իրոք նոր Հարկային օրենսգիրք, սակայն դա պետք է լինի մտածված ու իրոք թռիչքային աճ ապահովող: Թունյանի կարծիքով՝ առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը մի քանի քայլ առաջ է գործողից, դրա համար էլ կոչ է անում կողմ քվեարկել:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը առաջին երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկումների արդյունքում որոշակի փոփոխություններ է կրել:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21