Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Beeline-ը  և Նիկիտա Մոբայլն  առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը
26/06/2019 17:10
Կիսվել

Beeline-ը և Նիկիտա Մոբայլն առաջինը Հայաստանում գործարկեցին Mobile ID ծառայությունը

Beeline-ը և Նիկիտա Մոբայլ ՍՊԸ հայտարարում են Mobile ID ծառայության գործարկման մասին, որը բջջային հեռախոսի օգնությամբ անձի նույնականացման և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթերի վավերականացման արդյունավետ գործիք է: Ծառայությունն իրականություն է դարձել Beeline-ի, Նիկիտա Մոբայլի և Հայաստանում միակ սերտիֆիկացիոն կենտրոնի՝ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ:

Ծառայությունը թույլ է տալիս բաժանորդներին իրականացնել նույնականացում համացանցում և էլեկտրոնային ստորագրել  փաստաթղթերը  Mobile ID-ի շնորհիվ՝ առանց քարտ կարդալու սարքի: Դրա շնորհիվ հնարավոր է դառնում առցանց բոլոր գործարքների իրականացումը՝ միայն բջջային հեռախոսի օգնությամբ:

«Mobile ID-ի գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն Beeline-ի, այլև ամբողջ Հայաստանի համար: Սա հերթական քայլ է դեպի ավելի թափանցիկ, հարմար և արագ հարաբերություններ՝ քաղաքացիների, պետության և բիզնեսի միջև: Ես շատ հպարտ եմ, որ հենց Beeline-ն է շարունակում առաջինը ներդնել նորարարություններ, որոնց շնորհիվ մեզ շրջապատող թվային աշխարհը դառնում է ավելի պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նիկիտա Մոբայլ ՍՊԸ, լինելով նորարարական ընկերություն, ավելի քան 10 տարի գործում է հայաստանյան շուկայում, մշակելով հետաքրքիր նախագծեր և ներդնելով թվային ոլորտի համաշխարհային նորույթները Հայաստանում, ինչի վառ օրինակն է Mobile ID: Mobile ID-ի ներդրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերին և հանդիսանում է, կարևոր, եթե ոչ ամենաորոշիչ, գործիքներից մեկը Հայաստանի թվային տրանսֆորմացիայի գործընթացում: Այն դարձնում է բջջային հեռախոսը «կախարդական փայտիկ», առցանց տիրույթում գործարքներ իրականացնելու համար՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում: Ծառայության գործարկումը կնպաստի Հայաստանի դիրքերի բարելավմանն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ռեյտինգային աղյուսակներում, ինչպիսիք են Համաշխարհային բանկի կողմից իրակականցվող Doing Business-ը և ՄԱԿ-ի E-Government development index-ը» – նշեց Նիկիտա Մոբայլլ ՍՊԸ հիմնադիր Արա Յաղջյանը:

Ծառայությունը թույլ է տալիս առցանց գործարքներ իրականացնել՝ ապահովելով անձնական տվյալների և առցանց իրականացվող գործարքների անվտանգությունը, թույլ է տալիս, մասնավորապես, նվազեցնել պետական կառույցներն անձնապես այցելելու անհրաժեշտությունը:

Ծառայությունից օգտվելու համար պետք է գործող նույնականացման էլեկտրոնային eID քարտով դիմել Beeline և ստանալ հատուկ USIM քարտ, որն ունի ներդրված Mobile ID ծառայությունը: Այնուհետ անհրաժեշտ է ակտիվացնել ծառայությունը՝ հետևելով www.mobileid.am կայքում տեղադրված հրահանգներին:  USIM քարտի արժեքը՝ կազմում է 2000 ՀՀ դրամ , իսկ Mobile ID ծառայության արժեքը 600 ՀՀ դրամ:

Սպասարկման հարցերով բաժանորդները կարող են դիմել 010590330 հեռախոսահամարով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08