ՀՀ. Աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 32,5 տոկոսով, թեև բարձրագույն կամ հետբուհական կրթություն ունեն զբաղված կանանց 30,3%-ը, իսկ տղամարդկանց՝ 28,1%-ը: Հայաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշում առնվազն 50-60 մլն դոլար կորուստ ենք ունենում կանանց ներուժի ոչ հավասարաչափ բաշխման արդյունքում: Ինչո՞ւ են կանայք ավելի ցածր վարձատրվում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը չժխտեց, որ գուցե մասնավոր հատվածում լինեն աշխատավարձերի վճարման տարբերակումներ կանանց եւ տղամարդկանց միջեւ, սակայն պետական համակարգում, ըստ նրա, աշխատավարձերը հաստատվում են օրենքով եւ հստակ սահմանված է տվյալ հաստիքում աշխատողի աշխատավարձը:
Աշխատաշուկայում աշխատավարձերի տարբերությունը, ըստ նրա, ավելի շուտ պայմանավորված է ոչ թե սեռային գործոնով, այլ զբաղեցրած հաստիքներով»: