Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Beeline. Հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային  արձակուրդների շրջանին
27/06/2019 15:55
Կիսվել

Beeline. Հերթական Հաճախորդի օրը նվիրված է ամառային արձակուրդների շրջանին

Beeline-ում տեղի ունեցավ հերթական «Հաճախորդի օրը», որն այս անգամ նվիրված է ընկերության սեզոնային ռոումինգ առաջարկին և այն բաժանորդներին, ովքեր մոտ ժամանակներս պատրաստվում են մեկնել հանգստի կամ գործուղման։

Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները։ Ընկերությունը բաժանորդների համար պատրաստել է նվերներ, որոնք օգտակար և հարմարավետ կլինեն ճանապարհորդության և գործուղման ընթացքում։

«Ամառային արձակուրդների շրջանն լիարժեք սկսվել է և մենք արդեն ուրախացրել ենք մեր բաժանորդներին մեր յուրահատուկ առաջարկով՝ օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Այսօր, մեր հաճախորդներին գրասենյակներում սպասվում է ևս մեկ անակնկալ․  հնարավորություն շփվել մեր ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, խոսել առաջարկների մասին և ստանալ նվերներ, որոնք օգտակար կլինեն ճանապարհորդելիս», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ մինչև 2019թ-ի սեպտեմբերի 20-ը, գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից ռոումինգում՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար: Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում։

Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2