Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Տնտեսագիտական մտքի զարգացումն առանցքում. ՀՊՏՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության ամենամյա գիտաժողովը
27/06/2019 17:59
Կիսվել

Տնտեսագիտական մտքի զարգացումն առանցքում. ՀՊՏՀ-ում մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության ամենամյա գիտաժողովը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց Հայկական տնտեսագիտական միության տարեկան գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՊՏՀ, հայաստանյան և արտերկրի  բուհերի (Բարսելոնայի, Վրաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ) պրոֆեսորներ, տնտեսագետներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը: 

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայկական տնտեսագիտական միության ներկայացուցիչների հետ իր ծանոթությունը ցույց է տվել, որ միության և մեր համալսարանի առաքելության հսկայական մասը համընկնում է: «Եվ չափազանց կարևոր է, որ համատեղ ջանքերով կարողանանք լուծել մեր տնտեսության համար կարևոր խնդիրներ: Այն գործընթացը, այն մոտեցումները, որ որդեգրված են համապատասխան կազմակերպությունների կողմից, շատ դեպքերում համընկնում են»,-ասաց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ու շեշտադրեց, որ ջանքերը պետք է համատեղել Հայաստանում տնտեսագիտական դպրոցի, տնտեսագիտական մտքի զարգացման ուղղությամբ, ինչն էլ իր հերթին կնպաստի երկրի տնտեսության առաջընթացին:

Գուրգեն Ասլանյանը Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացմամբ շահագրգիռ կողմերի գործակցության համատեքստում կարևորեց բուհերի, այդ թվում ՀՊՏՀ-ի հետ համատեղ աշխատանքը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գիտաժողովն այս օրերին կհամախմբի 15 երկրների տնտեսագետների, և քննարկումներ կծավալի արդիական թեմաներով, որոնք առնչվում են նաև ՀՀ տնտեսությանը: 

Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը հանդես եկավ ընդարձակ զեկուցմամբ, որը խորքային մասնագիտական վերլուծություն էր միասնական եվրոպական արժույթի կայացման պատմության, եվրոպական երկրների տնտեսական համագործակցության, տնտեսական զարգացման և ինտեգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաև՝ եվրոպական միասնական արժույթի տնտեսական և քաղաքական ազդեցության գնահատում:

Այնուհետև գիտաժողովը շարունակվեց «Ինչո՞ւ է կարևոր տնտեսագիտական կրթությունը» թեմայով պանելային քննարկմամբ, որի մասնակիցներն էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը,  «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Վաչե Գաբրելյանը, Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Մանհայնի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայնեմանը, Նյու Յորքի Սիթի համալսարանի պրոֆեսոր Ռենդալ Ֆիլերը, վարում էր Գուրգեն Ասլանյանը:

 Ինչո՞ւ և ինչպե՞ս զարգացնել հասարակության տնտեսագիտական և ֆինանսական գրագիտությունը, համալսարաններն ինչպիսի՞ դեր պետք է ստանձնեն տնտեսագիտություն գիտակարգին նոր կառուցվածք և բովանդակություն հաղորդելու համար, ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել և զարգացնել տնտեսագիտական կրթությունը, որո՞նք են տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում գիտահետազոտական և կրթական հաստատությունների անելիքները, ինչպե՞ս կարող է տնտեսագիտական միտքը երկխոսել պետությունների ու կառավարությունների հետ, ինչպե՞ս գիտակարգերի զարգացմանը զուգահեռ ընդգծել մասնագիտական կարողությունների և հմտությունների փոխանցման կարևորությունը, ժամանակակից տնտեսագիտական տեսություններն ընկալելու համար համալսարաններն ինչպիսի՞ հավելյալ արժեք կարող են ստեղծել: Ահա այս հարցերն էին, որոնք դարձան բանախոսների հիմնական քննարկման առարկան:

Առաջին մասի ավարտից հետո պանելային քննարկումները շարունակվեցին 3 նիստերի շրջանակներում՝ «Էմպիրիկ արդյունաբերական կազմակերպում», «Աշխատանքի տնտեսագիտություն» և «Կենսաթոշակային տնտեսագիտություն» խորագրերի ներքո:

Եռօրյա գիտաժողովը հաջորդ երկու օրերին կընթանա Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանի ամերիկյան համալսարաններում:

Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: http://aea.am/conferences.html

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11