Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66300.44+3.66 TOPIX - 4046.17+2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.82+0.24 SSEC - 3878.43+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
05/08/2026  CBA:  USD - 366.14-0.87 GBP - 493.12-0.21
05/08/2026  CBA:  EURO - 422.56+0.06
05/08/2026  CBA:  GOLD - 48078+547 SILVER - 692+8.03
Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում Վրաստանի հետ համագործակցության համար լավ հնարավորություններ ենք տեսնում. Ավինյան
28/06/2019 13:30
Կիսվել

Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում Վրաստանի հետ համագործակցության համար լավ հնարավորություններ ենք տեսնում. Ավինյան

Հայաստանը և Վրաստանը միասին անցել են պատմության տարբեր մարտահրավերների միջով, երկու ժողովուրդներին միավորող քաղաքակրթական ժառանգությունն ահռելի է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Մեզ համար ընդհանուր է նաև այն, որ դարեր շարունակ մեր ժողովուրդները հայտնի են եղել իրենց գործարար տաղանդով: Այսօր կառավարությունների խնդիրն է ստեղծել միջավայր, որը հայ և վրացի գործարարների համար կստեղծի հաղթական իրավիճակ և թույլ կտա համատեղ նախաձեռնություններով հարստացնել մեր ընդհանուր պատմությունը: Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների ամփոփումից հետո  ջերմ մթնոլորտում սկսում ենք հայ-վրացական գործարար համաժողովի աշխատանքները: Մենք մեծապես կարևորում ենք գործարար համաժողովի արդյունավետ անցկացումը՝ համոզված լինելով, որ բիզնես շրջանակների միջև համագործակցության պտուղներն արդեն կարճաժամկետ հատվածում լինելու են տեսանելի և նպաստելու են երկու ժողովուրդների բարեկեցության աճին»,- ասաց Ավինյանը:

Նա հավելեց, որ երկու երկրների միջև ընթանում է բավական ակտիվ երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: «Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք իրագործմանը: Ակնհայտ է, գործարար համաժողովը սրա համար լավագույն ձևաչափերից մեկն է: Գործարար համայնքների միջև փոխհարաբերությունները սկզբունքային դեր են խաղում միջպետական տնտեսական կապերի ձևավորման և զարգացման համար: Փոխադարձաբար մեր երկարատև տնտեսական համագործակցության երաշխիքն է նաև հանդիսանում առկա փոխվստահության մթնոլորտը, որը մեր ժողովուրդների պարագայում ունի պատմական խորը արմատներ»,- նշեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ գործարար ֆորումը Հայաստանի և Վրաստանի գործարարներին հնարավորություն  կընձեռի ավելի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների տնտեսական միջավայրի, ներդրումային հնարավորությունների հետ, և, իհարկե, կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը: Այս երևույթը չափազանց դրական է, և, բնականաբար, ակնկալում ենք առաջիկայում տեսնել ավելի շոշափելի արդյունքներ: Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առկա վիճակը դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ գործնական համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու: Այս առումով մենք լավ հնարավորություններ ենք տեսնում էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար:  Համատեղ աշխատելու հնարավորություններ կան նաև զբոսաշրջության ուղղությամբ, մասնավորապես, երկու երկրների տուրիստական գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով: Կարծում ենք, որ հայ և վրաց գործարարների միջև արդյունավետ համագործակցությունը կարող է դրականորեն ազդել Հայաստանում և Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը»,- մանրամասնեց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետն ընդգծեց, որ այսօր ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ու արտասահմանյան ներդրումների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Մենք ցանկանում ենք ստեղծել նորարարական և ներառական տնտեսական համակարգ, որն առավելագույն  չափով կօգտագործի մեր ժողովրդի  ստեղծագործ ներուժը: Այս առումով մենք արդեն արձանագրել ենք մի շարք նվաճումներ, և, եթե միայն թվարկեմ մի քանիսը, ապա նախորդ տարի, քաղաքական բոլոր գործընթացները հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ ՀՆԱ-ի 5.2 տոկոս աճ: այս տարի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմեց 7.1 տոկոս, ապրիլի ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմեց 9.2 տոկոս, մայիս ամսվանը կազմեց՝ 7.3 տոկոս: Կուզենայի նաև ընդգծել, որ այս աճերն ունեն նաև որակական փոփոխության կոմպոնենտ, և սա այն իներցիոն աճերը չեն, որ նախկինում են եղել»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ է բացում արտասահմանյան ներդրումների համար՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի միջոցով դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա, որն ունի ավելի քան 183 միլիոն սպառող և ընդհանուր համախառն ներքին արդյունքը մոտավորապես 1.6 տրիլիոն դոլար է:

05/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.14
-0.87
Եվրո (EUR)
422.56
+0.06
Ռուբլի (RUR)
4.5041
-0.0219
Լարի (GEL)
139.73
-0.35
48078
+547
Արծաթ
692
+8.03