Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 28/06/19
Հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 112,237,183 ԱՄՆ դոլար 476.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 118,874,105 ԱՄՆ դոլար 477.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477.63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 21,498,997 եվրո 540.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,858,804 եվրո 543.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,375,902,209 ՌԴ ռուբլի 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 707,339,587 ՌԴ ռուբլի 7.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 89.7 մլն ԱՄՆ դոլար: