Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ամփոփվել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը. մասնակցել են նախարար Հակոբ Արշակյանը և աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը
28/06/2019 21:43
Կիսվել

Ամփոփվել է «Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը. մասնակցել են նախարար Հակոբ Արշակյանը և աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հունիսի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան – Ինժեներական շաբաթ»  միջոցառումների փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հրավերով այստեղ էր նաև աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։

Հակոբ Արշակյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին, նշեց, որ Յուրի Ջորկաեֆին այստեղ հրավիրելու առիթը եղել է հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն օգնելու՝ Ջորկաեֆի հետաքրքրվածությունը:

Իր ելույթում նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալը, մարդկային ստեղծագործ միտքը և հնարավորություններ է ստեղծել, որպեսզի այն օգտագործելով՝ նոր ընկերություններ ստեղծվեն, նոր աշխատատեղեր բացվեն:

«Մենք շատ ենք խոսում այն մասին, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն։ Եթե ցանկանում ենք ինչ- որ բան տալ աշխարհին, պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի աշխարհն օգտվի դրանից»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ունենալով մարդկային հսկայական կապիտալ, ունենալով  հզոր  հայեր Սփյուռքում, պետք է այդ մեծ ներուժը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության և մարդկության  համար։

Նախարարն այդ համատեքստում օրինակ բերեց Սիլիկոնյան հովտում աշխատող ընկերություններին, որտեղ տարբեր ազգեր, այդ թվում նաև բազմաթիվ հայեր են աշխատում։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայկական ստարտափները գնում են Սիլիկոնյան հովիտ ոչ թե նրա համար, որ այն ամերիկյան է, այլ, որ աշխարհի կենտրոնն է. նրանց հնարավորություններն օգտագործելով՝ այնտեղից կարելի է ցանկացած շուկա մտնել։

Նախարարն անդրադարձավ նաև հայկական սփյուռքի և հայկական կապերն օգտագործելու հնարավորություններին։ Նա մասնավորապես նշեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մասին։

«Այս ծրագիրը պետք է լինի այն մեխանիզմը, որը թե՛ հայկական ընկերություններին, թե՛ այն ընկերություններին, որոնք կցանկանան ապրել և աշխատել Հայաստանում, կմիացնի մեր սփյուռքի, մասնավորապես, Սիլիկոնյան հովտի հետ: Ծրագիրը պետք է ունենա շատ կարևոր մի քանի բաղադրիչ: Առաջինը ֆինանսական բաղադրիչն է, այսինքն ցանկացած ստարտափ, որ գալիս է ապրելու և աշխատելու Հայաստանում, պետք է ստանա ֆինանսական որոշ մեխանիզմների ուղիղ կապ։

Երկրորդը գիտելիքի և միջազգային կապերի մեխանիզմներն են, որոնք պետք է ապահովվեն սփյուռքի հայրենակիցների գիտելիքի և ֆինանսական կարողությունների, ինչպես նաև պետության ներդրումների հաշվին:

Երրորդը՝ գիտելիքի, հատկապես ձեռներեցության գիտելիքի կենտրոն մենք պետք է դառնանք: Սրան պետք է հասնել երկու ճանապարհով՝ սովորելու և սովորելու մեխանիզմները Հայաստան բերելով և բացելով հենց մեր տարածաշրջանի համար»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Նախարարն ընդգծեց նաև, որ Հայաստանում ինժեներությունը պետք է լինի քննարկվող թեմաներից առաջինը: Շատ պետք է խոսել ինժեներության, նորարարության, տեխնոլոգիաների մասին: Երեխաները պետք է գնան այդ ուղղություններով, նույնիսկ եթե չեն գնում այդ ճանապարհով, պետք է իմանան, որ չկա այնպիսի բան, որը տեխնոլոգիաների հետ կապված չլինի:

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ, ովքեր կունենան տեխնոլոգիական առաջընթաց, այդ երկրների քարտեզները կարող են փոխվել հենց այդ պատճառով: Սա յուրահատուկ հնարավորություն է, որը եթե օգտագործենք, մարդկության համար կստեղծենք մի նոր արժեք, այնպիսին, ինչպիսին ստեղծեցինք նախորդ տարի հեղափոխությամբ: Եվ նույնը կարող ենք անել տեխնոլոգիաների ոլորտում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր ստեղծագործ միտքը, աշխարհը փոխելու ամենօրյա ցանկությունը, մյուսների համար որևէ բան ստեղծելու, օգնելու, մարդկային լավագույն արժեքները  զարգացնելու, աշխարհի միտումներին չտրվելու, այլ փոխելու այս հատկությունները օգտագործի, սովորեցնի»,-իր ելույթը եզրափակեց Հակոբ Արշակյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Յուրի Ջորկաեֆը։

«Ես գիտեի, որ հայերը մեծ սիրտ ունեն, հիմա գիտեմ, որ Հայաստանում ապրում են ոչ միայն մեծ սրտով, այլև փայլուն մտքով մարդիկ։  Ինձ միշտ հետաքրքիր է հետևել մարդկանց, որոնք իրենց մտքով, իրենց ձեռքերով կարողանում են զրոյից ինչ–որ հետաքրքիր բան ստեղծել։ Շատ տպավորված եմ այն ամենով, ինչ ստեղծում են հայ ինժեներներն ու մաթեմատիկոսները»,- ասաց Յուրի Ջորկաեֆը։

Նախարարը աշխարհահռչակ մեր հայրենակցի հետ շրջեց նաև «Հայաստան – Ինժեներական շաբաթ» միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսային սրահով, որտեղ ներկայացված էին հայկական ինժեներական մտահղացումների ու տեխնոլոգիաների բազմաթիվ օրինակներ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75