Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը շարունակում են համագործակցել կիբեռհանցագործությունների դեմ համատեղ պայքարի շրջանակում
08/07/2019 13:01
Կիսվել

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Ինտերպոլը շարունակում են համագործակցել կիբեռհանցագործությունների դեմ համատեղ պայքարի շրջանակում

Հուլիսի 3-ին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին և Ինտերպոլի իրավապահ մարմինների հետ աշխատանքի գծով գործադիր տնօրեն Թիմ Մորիսն ստորագրել են հինգ տարի ժամկետով համագործակցության մասին համաձայնագիր։ Դրա շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն Ինտերպոլին կօգնեն կիբեռհանցագործությունների հետաքննության հարցում, կանցկացնեն թրենինգներ սպաների համար և կտրամադրեն ընկերության կողմից հայտնաբերվող նորագույն կիբեռսպառնալիքների մասին տվյալներ, ինչպես նաև դրանց ուսումնասիրության գործիքներ։ Ստորագրման արարողությունը կայացել է Interpol World 2019 կոնֆերանսի ընթացքում, որը հուլիսի 2-4-ն անցկացվել է Սինգապուրում։ Սա երկրորդ համաձայնագիրն է, առաջինն ստորագրվել է 2014 թվականին։

Համագործակցությունն ամրապնդում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի և Ինտերպոլի հարաբերությունները, քանի որ հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերել միջազգային իրավապահ կազմակերպությանը կիբեռհանցագործությունների հետաքննության գործում՝ արդիական տեղեկատվության և տեխնոլոգիաների տրամադրման ճանապարհով։

«Բարդ սպառնալիքների քանակի աճի հետ մեկտեղ միջազգային համագործակցությունը և փորձաքննության փոխանակումը կարևոր են դառոնւմ, ինչպես երբևէ նախկինում։ Մենք ուրախ ենք հայտարարել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը Ինտերպոլի հետ և նրան տրամադրում  աշխարհով մեկ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ տվյալներից և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն»,- հայտնել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։

Կիբեռհանցավորությունը սահմաններ չունի, այդ պատճառով «Կասպերսկի Լաբորատորիան» կանոնավոր կերպով մասնակցում է օպերացիաների և հետաքննությունների, որոնք անցկացվում են ՏՏ-անվտանգության մասնագետների գլոբալ հանրության, Ինտերպոլի նման միջազգային կազմակերպությունների, իրավապահ մարմինների և համակարգչային միջադեպերին արձագանքման կենրոնների հետ համատեղ։

«Կասպերսկի Լաբորատըորիա»-ն պաշտպանական լուծումների արտադրողներից առաջինն է հայտարարել իրավապահ մարմիններին անվճար ծառայության մատուցման մասին, որի նպատակն է ընդլայնել գիտելիքներն առ այն, թե ինչպես են ստեղծվում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվետվությունները և ինչպես կարող են դրանք օգնել կիբեռհանցագործությունների և բարդ կիբեռսպառնալիքների դեմ պայքարում։

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53