Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Beeline. Անդրեյ Պյատախինը գործարար նախաճաշ է անցկացրել  Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ
10/07/2019 15:29
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձևաչափով։

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի և նորարար բիզնես մոդելների վերաբերյալ իր մտքերով ու գործնական վերլուծություններով։

«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե  լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը և ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, և այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձևաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի  առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունը ապագայամետ բիզնեսի վերաբերյալ նրա հայացքների և տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետ արժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի և մտահորիզոնների ընդլայնման գործում», – նշեց «Առաջնորդության դպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22