
Արտակ Մանուկյան. Ռոյալթին ռազմավարական ու երկարաժամկետ լուծում է. Տեսանյութ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանն առաջարկում է մետաղական ջարդոնների արտահանման տուրքը փոխարինել ռոյալթիով, վերահսկողություն սահմանել վերամշակող տնտեսվարողի նկատմամբ։
Պատգամավորն անհանգստանում է, որ չմշակված հումքը ցածր գնով արտահանվում է, դրսում մշակվում, դառնում օգտագործելի արտադրանք և ներմուծվում արդեն բարձր արժեքով։ Մինչդեռ Հայաստանն ունի ձուլարան, մետաղական ջարդոնները տեղում կարելի վերամշակել ու նոր արտադրանք ստանալ։ Տնտեսագետը կարծում է, որ կառավարության քաղաքականությունը պետք է լինի ավելի շատ հավելյալ արժեք պարունակող արտադրանքի ստեղծումն ու արտահանումը։