Հայկ Եսայան. Ucom-ի կենտրոնական տվյալների կենտրոնների անդադար աշխատանքն ապահովվում է 1ՄՎտ հզորություն ունեցող գեներատորների օգնությամբ
«ՀՀ-ում էլ․մատակարարման առկա ընդհանուր խնդրի հնարավոր հետևանքներից խուսափելու և Յուքոմի ծառայություններն անխափան կերպով մատուցելու նպատակով մեր կենտրոնական տվյալների կենտրոններն անջատել ենք ցանցի սնուցումից՝ դրանք աշխատացնելով 1ՄՎտ հզորություն ունեցող սեփական գեներատորների օգնությամբ», – իր թվիթերյան էջում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։