Ֆինանսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Հայաստանի Ֆոնդային Բորսա. տեղի է ունեցել պետական պարտատոմսերի մեծածավալ աճուրդ
12/07/2019 12:34
Կիսվել

Հայաստանի Ֆոնդային Բորսա. տեղի է ունեցել պետական պարտատոմսերի մեծածավալ աճուրդ

Հուլիսի 9-ին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, որը 2007 թվականից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենամեծ աճուրդն է։

AMGB1029A292 ծածկագրով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ աճուրդի ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 40 մլրդ դրամ, որն ամբողջությամբ բավարարվել է։ Ավելին, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը գերազանցել է 99 մլրդ դրամը, այսինքն պահանջարկը գերազանցել է առաջարկն ավելի քան երկու անգամ։ Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9․67%, իսկ պարտատոմսերը տեղաբաշխվել են 10 տարի մարման ժամկետով։

Նույն պարտատոմսերը (AMGB1029A292) մեկ օր անց տեղաբաշխվեցին լրացուցիչ աճուրդի միջոցով։ Աճուրդի ընթացքում բավարարված առաջարկությունների ծավալը կազմել է 7․93 մլրդ դրամ։ Տեղաբաշխման աճուրդի հարթակներից է եղել նաև gp.minfin.am համակարգը, որտեղ այս տեղաբաշխման շրջանակներում առցանց եղանակով գնվել է 896 մլն դրամին համարժեք պետական պարտատոմս։

Ներկայում Հայաստանի ֆոնդային բորսան ու ՀՀ ֆինանսների նախարարությունը հնարավորություն են տալիս Հայաստանի քաղաքացիներին առցանց գնել պետական պարտատոմսեր gp.minfin.am կայքի միջոցով։ 2018 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածի համեմատ  gp.minfin.am կայքով կատարված գործարքների քանակը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31%-ով, իսկ ընդհանուր ծավալը՝ 9․5%-ով, ինչը վկայում է պետական պարտատոմսերում ներդրումներ անելու հանդեպ հետաքրքրության աճի մասին։

Այս համակարգում պետական պարտատոմսերի առքն ու վաճառքը տեղի է ունենում Գանձապետական պահառուի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս պետական պարտատոմսեր գնել և վաճառել առանց միջնորդի։ Շնորհիվ ամբողջությամբ ավտոմատացված համակարգի՝ ներդրողը պարտատոմսի դիմաց վճարումն իրականացնում է անձամբ՝ իր բանկային քարտի միջոցով: Համակարգում գրանցումը և գործարքների կատարումն անվճար է. առկա է միայն դրամական միջոցների էլեկտրոնային փոխանցման միջնորդավճար:

GPminfin-ում հնարավոր է գրանցվել երկու եղանակներից մեկով՝ առցանց՝ ID քարտի միջոցով (GPminfin), կամ Երևանում գտնվող մի շարք առևտրային բանկերի մասնաճյուղերում տեղակայված սպասարկման կետերի միջոցով։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88