Ծովինար Վարդանյան․ Մենք պետք է հրաժարվենք հեշտ ճանապարհներից․ տեսանյութ
«Հայաստանը պետք է հրաժարվի հումք արտահանողի կարգավիճակից և սկսի զարգացնել արտադրությունը», – ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Տնտեսագետ-պատգամավորը նկատում է՝ մենք ջարդոնն էժան գնով արտահանում ենք, այլ պետություններ գնում են, ստանում արտադրանք ու պատրաստի պրոդուկտը վաճառում մեզ՝ արդեն թանկ։ Ըստ Ծովինար Վարդանյանի՝ ժամանակն է հրաժարվել հեշտ ճանապարհներից և օգտագործել մեր հիմնական ռեսուրսը՝ միտքը, ուղեղը։