
«Հայաստանի Հանրապետություն». Աղբի վերամշակման գործարանի կառուցումն առաջնահերթ խնդիր է դարձել
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա Tempo գործակալության կատարած ուսումնասիրության համաձայն, Հայաստանում յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 16.3 տոննա աղբ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն առկա խնդրի լուծման լավագույն տարբերակն է համարում աղբի վերամշակման գործարանի կառուցումը։ «Այդ ճանապարհով ընթանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Փաստ է, որ թե՛ Երեւանը, թե՛ մայրուղիներն ու շրջանները շատ աղտոտված են։ Թեեւ խնդրի լուծման տեսլական միշտ ունեցել ենք, բայց չենք իրագործում, մինչդեռ շատ արագ պետք է կյանքի կոչել վերամշակման գործարան բացելու ներդրումային ծրագիրը։ Տարիներ շարունակ այս խնդիրը չենք կարողանում լուծել եւ այն դարձել է համակարգային»,- ասել է նա»։