Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Տիգրան Ավինյանը Նյու Յորքում հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին
17/07/2019 13:12
Կիսվել

Տիգրան Ավինյանը Նյու Յորքում հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գնտվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ:

Իր ելույթում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն է։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները, եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին,  յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Իր ելույթում փոխվարչապետն անդրադարձ է կատարել Հայաստանի տնտեսության մրցակցային առավելություններին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականին, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկություններին, կառավարման համակարգի բարեփոխումներին և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառությանը: Ներդրումային հնարավորությունների մասին խոսելիս Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության կողմից ստեղծված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է գնացել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը:  Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին։

Ելույթին հաջորդել է հարցուպատասխան ցանցի անդամների հետ:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21