Գևորգ Պապոյան․ Մինչև 2021թ․ գույքահարկը չի բարձրանա․ տեսանյութ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանական կիսամյակի կարևոր ու հաջողված ձեռքբերումը համարում է հարկային օրենսգրքի նոր տարբերակը։ Տնտեսագետ-պատգամավորի կարծիքով՝ առաջարկվողը գործողից լավն էր։
Հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արդյունքում նվազում է եկամտահարկը, բայց մասնագետները վերապահումներ ունեն գույքահարկի հետ կապված։ Շենք-շինություններն ու հողամասերը հարկվելու են ոչ թե հաշվարկված կադաստրային արժեքների հիմքով, այլ շուկայականի։ Մտահոգությունն այն է, որ գույքահարկը կարող է կրկնապատիկին հասնել։ Պապոյանը շտապում է հանդարտեցնել կրքերը։ Նրա խոսքով՝ մինչև 2021 թվական, գույքահարկը չի բարձրանալու, իսկ դրանից հետո գուցե կադաստրային թանկ արժեք ունեցող գույքի դիմաց հարկն ավելանա։
Պատգամավորի հետ զրուցել ենք նաև տնտեսական աճի տեմպերի մասին ու լսել մասնագետի տնտեսական կանխատեսումները։