Բիզնես

USD BUY - 385.00-0.50 USD SELL - 389.00+1.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+3.00
OIL:  BRENT - 74.39+1.76 WTI - 70.83+2.16
COMEX:  GOLD - 2747.60+0.06 SILVER - 32.93+1.07
COMEX:  PLATINUM - 1007.80+0.58
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.17-0.53 EUR/GBP - 1.089+0.52
FOREX:  EUR/USD - 1.089+0.52 GBP/USD - 1.2985+0.46
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67+0.00 TOPIX - 2644.26+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 20567.52+0.30 SSEC - 3310.21+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
04/11/2024  CBA:  USD - 387.09-0.08 GBP - 501.63+1.68
04/11/2024  CBA:  EURO - 421.97+1.46
04/11/2024  CBA:  GOLD - 34153.45+119.29 SILVER - 408.20-9.92
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր
22/07/2019 13:14
Կիսվել

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր

Հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Ինեկոբանկի, Ամերիաբանկի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ ջանքերով:

Համաժողովը, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը համաժողովի գործընկերն էր։ Պանելային քննարկումների շրջանակում հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ներկայացրել է մարզերում ՏՏ ոլորտի զարգացման պատմությունը և խոսել հեռանկարների մասին։

Նա ընդգծել է մայրաքաղաքից դեպի մարզեր ոլորտային ապակենտրոնացման կարևորությունը և նշել, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն անում է հնարավորը, որպեսզի մարզերում արձանագրվի ՏՏ ոլորտի համաչափ զարգացում։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր

Ամալյա Եղոյանը ներկայացրել է, թե ինչպես վերջին տարիների ընթացքում տարբեր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ, մասնագետներ եկել են Գյումրի, ընկերություններ ստեղծել, ինչի շնորհիվ տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ապակենտրոնացում՝ Երևանից դեպի Գյումրի։

Ամալյա Եղոյանը նաև ներկայացրել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ձեռքբերումները՝ վերապատրաստում անցած 500-ից ավելի մասնագետ, 30 ընկերություն, 100-ից ավելի գործընկեր: 

Համաժողովի շրջանակում  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ի նպաստ Շիրակի մարզում բարձրագույն տեխնոլոգիական կրթության որակի բարձրացման և նորարարական կրթական միջավայրի ստեղծման, հատկապես Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի վերազինման և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, հուշագրի նպատակն է տեխնոլոգիական կրթությունը առաջնահերթ ճյուղ դարձնել Գյումրիում:

«Առաջին քայլերն արվելու են Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ակնհայտ է՝ Գյումրին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Այստեղ հնարավոր է միջազգային մակարդակի կրթություն ապահովել, Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում մենք տեսնում ենք այդ պոտենցիալը: Կառավարության միջնորդությամբ մեզ առանձին տարածք է տրամադրվում, առաջիկայում կսկսվի շինարարությունը: Եվ հեռու չէ այն օրը, երբ Գյումրու հրապարակը կկոչենք տեխնոլոգիական հրապարակ»,- հայտարարել է Հովիկ Մուսայելյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր խոսքում հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակից սկսելու օրինակը, վարակիչ կլինի  գործարարների համար։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր

«Մենք երկու մասի ենք բաժանել այս համաժողովի մասնակիցներին՝ մարդիկ, որոնք սկսել են Շիրակից, և մարդիկ, որոնք պատրաստվում են սկսել Շիրակից: Այս համաժողովի միջոցով ցանկանում ենք  ցույց տալ Շիրակն այնպիսին, ինչպիսին կա, ցուցադրել մեր զգացմունքներն ու էմոցիաները»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Համաժողովի շրջանակում կայացել է Շիրակի մարզի արտադրանքների և ծառայությունների ցուցահանդես-էքսպո, որում ներկայացվել է մարզում գործունեություն ծավալող 60-ից ավելի ընկերություն և անհատ։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովի գործընկեր

ՀՀ կառավարության, Շիրակի մարզպետարանի, Ինեկոբանկի, Ամերիաբանկի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ ջանքերով նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմ, փոխշահավետ համագործակցության կայացման միջոցով:

Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժը, զարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

04/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.09
-0.08
Եվրո (EUR)
421.97
+1.46
Ռուբլի (RUR)
3.91
-0.04
Լարի (GEL)
141.74
-0.14
34153.45
+119.29
Արծաթ
408.20
-9.92