Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Շուշան Ներսիսյանը՝ ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ
23/07/2019 09:33
Կիսվել

Շուշան Ներսիսյանը՝ ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ

ՊԵԿ նախագահի տեղական Շուկան Ներսիսյանը որոշ տվյալներ է հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների վերաբերյալ։

«Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ պահել արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների մասին:

2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի և կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:

Կատարված աշխատանքներ

Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրեցինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500ը Նորագավիթում:

Սպասվող փոփոխություններ

– Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից

– մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին

– «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում

Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է Վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես Վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ», – գրել է Ներսիսյանը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11