ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչությունը հրապարակել է բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքները, որոնց համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատությամբ բանկային համակարգում գրանցվել է որոշակի դրական միտումներ: Նշենք, որ Ռուսաստանում սթրես-տեստեր կիրառվում են 2003թ.-ից և անց են կացվում top-down մեթոդոլոգիայով, ինչը նշանակում է, որ վերահսկողն ինքն է իրականացնում բանկի գործունեության գնահատում` ի տարբերություն ԱՄՆ-ում կիրառվող bottom-up մեթոդոլոգիայի, որի համաձայն բանկերն իրենք են իրականացնում իրավիճակային գնահատում: 2009թ. մայիսի 13-ին ռուսական 100 բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքերի համաձայն 50 խոշորագույն բանկերի պահուստային կապիտալը հնարավորություն կտա ծածկել ժամկետանց պարտավորությունների 16-17%: