Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Նաիրիան» ընկերությունը
25/07/2019 14:35
Կիսվել

Մաքսատուրքից ազատման արտոնություն է ստացել «Նաիրիան» ընկերությունը

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «Նաիրիան» ընկերությանը, որի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բնական և օրգանիկ կոսմետիկ միջոցների արտադրության մեջ:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 130 մլն դրամի ներդրումներ (հիմնականում՝ հումքի համար) և ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կկազմեն մոտ 320 մլն դրամ, որից մոտ 192 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 25,6 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 102,4 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց նախարարը:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 68 մլն 699 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 մլն 290 հազար դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն գնվում ԵԱՏՄ անդամ-երկրներում, քանի որ այդ երկրներում բացակայում է ընկերության պահանջներին բավարարող ապրանքների արտադրությունը։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21