Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին
Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին: Այս մասին Բիզնես24-ը տեղեկացավ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով։ Այն կմեկնարկի 2020 թվականի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։
Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, մասնավորապես՝ ներդրումային և զբոսաշրջային ներուժը։