Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 435.00+3.00 EUR SELL - 440.00+2.00
OIL:  BRENT - 94.12+0.86 WTI - 90.09-1.29
COMEX:  GOLD - 5091.50-1.06 SILVER - 84.03+0.25
COMEX:  PLATINUM - 2175.30+1.09
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 157.86+0.08 EUR/GBP - 1.1609-0.08
FOREX:  EUR/USD - 1.1609-0.08 GBP/USD - 1.3417+0.04
STOCKS RUS:  RTSI - 1135.95-0.20
STOCKS US: DOW JONES - 47740.80+0.50 NASDAQ - 22695.95+1.38
STOCKS US: S&P 500 - 6795.99+0.83
STOCKS JAPAN:  NIKKEI - 54248.39+2.88 TOPIX - 3664.28+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25959.90+2.17 SSEC - 4123.14+0.65
STOCKS EUR:  FTSE100 - 10249.52-0.34 CAC40 - 7915.36-0.98
STOCKS EUR:  DAX - 23409.37-0.77
10/03/2026  CBA:  USD - 377.41+0.12 GBP - 507.62+4.13
10/03/2026  CBA:  EURO - 439.27+3.12
10/03/2026  CBA:  GOLD - 61718-480 SILVER - 1012.5+13.7
Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը
31/07/2019 16:34
Կիսվել

Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը

Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում արդյունավետ ու կարևոր հանդիպումներ է անցկացրել՝ նախանշելով համագործակցության ուղղությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ելենի Կունալակիսը շնորհակալություն հայտնեց լավ ընդունելության համար: Նա առանձնացրեց իրենց այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ Հիշատակի պուրակում ծառ է տնկել Կալիֆոռնիայի անունից: Պատվիրակությունը տպավորված է Թումո կենտրոն այցելությունից: Ելենի Կունալակիսի խոսքով, կարևոր է, որ ամերիկահայերը կարողացել են այդպիսի ներդրում ունենալ իրենց Հայրենիքում: Նա հույս հայտնեց, որ իրենց այցելությունը նոր դուռ կբացի համագործակցությունն ընդլայնելու համար:

«Կալիֆոռնիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և պահանջատեր է այդ հարցում: Մեր նահանգում գործում է օրենք, ըստ որի, նահանգի հանրային վարժարաններում Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացվում է ուսանողներին: Կալիֆոռնիան ԱՄՆ-ի 9 նահանգներից մեկն է, որը ճանաչել է Արցախի անկախությունը»,- ասաց Ելենի Կունալակիսը:

Արիզոնայի նահանգային սենատոր Օթոնիել Նավարեթեն մեծ պատիվ է համարում Հայաստանում գտնվելը: Նա ընդգծեց, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցան ԱԳ նախարարի, Ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Շատ հետաքրքիր է տեսնել, թե սփյուռքահայերը որքան կապված են իրենց Հայրենիքին և ամեն ինչ անում են ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Այստեղ մարդկանց մեջ յուրահատւկ էներգիա եմ տեսնում: Արիզոնան այն նահանգներից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Պետք է աշխատել, որ ապագայում այլ ցեղասպանություններ չկրկնվեն»,-ասաց նա: Օթոնիել Նավարեթեն նշեց, որ Արիզոնայում քննարկում են Հայաստանի հետ առևտրային գրասենյակ բացելու հարցը:

Լրագրողները հետաքրքրվեցին Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթի հնարավոր կազմակերպման մասին:  Ելենի Կունալակիսը նշեց, որ  այդ ուղղությամբ աշխատանք է տարվում:

«Այն շատ կարևոր կլինի Հայաստանի ու հայերի համար: Ինչպես գիտենք, Կալիֆոռնիայում մեծ թվով հայեր են ապրում, ուղիղ չվերթի դեպքում նրանք հեշտությամբ կարող են տեղաշարժվել»,-ասաց նա:

 

10/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.41
+0.12
Եվրո (EUR)
439.27
+3.12
Ռուբլի (RUR)
4.7901
-0.0314
Լարի (GEL)
137.62
+0
61718
-480
Արծաթ
1012.5
+13.7