ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0,27-0,38% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 11/06/2009
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 0,27-0,38% սահմաններում: Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 0,27%-ով և կազմել 8739,02 կետ, S&P 500 ինդեքսը կրճատվել է 0,35%-ով և սահմանվել 939,15 կետ, իսկ NASDAQ ինդեքսը կրճատվել է 0,38%-ով և հասել 1853,08 կետի: Ինդեքսների անկումը պայմանավորված է ներդրողների բացասական սպասումներով` կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման արդյունքում սպառողական ծախսերի կրճատման հետ: